Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից և մաքրել ձեր օրգանիզմը, ապա կանաչ թեյից, նարնջից և անանուխից պատրաստված այս ըմպելիքը հրաշալի տարբերակ է: Այն համարվում է առողջությունը բարելավելու լավագույն տարբերակ:
Կանաչ թեյը լավացնում է նյութափոխանակությունը և օգնում ճարպերի ներծծմանը: Օրական մեկ բաժակ կանաչ թեյը կարող է կանխարգելել սրտի հիվանդությունները, կաթվածը, մաշկի քաղցկեղը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, մրսածությունն ու հարբուխը և շատ այլ հիվանդություններ:
Նարինջն իր սննդարար արժեքի և հակաօքսիդանտների քանակով համարվում է առաջինը: Այն չի պարունակում հագեցված ճարպեր, սակայն պարունակում է առատ դիետիկ մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են հատկապես այն մարդկանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Ի հավելումն, նարինջը լավ է նաև արթրիտի, քաղցկեղի և սրտի հիվանդությունների ժամանակ:
Անանուխն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիցում, մագնեզիում, պղինձ, երկաթ և կալիում: Այս դեղաբույսն օգնում է մարսողությանը, ճարպերի այրմանը և կանխարգելում է փքվածությունը:
Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք ըմպելիքի բաղադրատոմսը.
1լ ջուրը եռացրեք 2-3 րոպե: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 80-85°C: Ավելացրեք կանաչ թեյի 5 փաթեթ և թողեք՝ 3-5 րոպե սառչի: Հեռացրեք թեյի փաթեթները, նարինջը կեղևով լվացեք և կտրատեք մի քանի կտորների: Ապակյա տարայի մեջ լցրեք կանաչ թեյը, ավելացրեք նարնջի կտորները և անանուխի մի քանի թարմ տերև: Ծածկեք տարան և դրեք սառնարանը. թողեք ամբողջ գիշեր: Ըմպելիքը պետք է խմել ամեն օր, 1բաժակ՝ ուտելուց առաջ:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը