Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ուտել տանձ: Եվ բոլորովին պատահական չէ, որ հին հույն էպոսագիր, բանաստեղծ Հոմերոսն այն անվանել է «Աստվածների պարգև»:
Տանձն առաջատար հորիզոնական է զբաղեցնում ամենասննդարար մրգերի ցանկում:
Տանձն օգտակար է սրտի համար
Սրտային հիվանդություններն աշխարհում մահացության դեպքերի պատճառների առաջատարն են: Ըստ healthyfoodstar.com-ի՝ օրական ընդամենը մեկ տանձը կարող է պաշտպանել ձեզ սրտի կաթվածից: Տանձը հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են սրտին ավելի լավ աշխատել: Բացի այդ, տանձը նաև իջեցնում է արյան ճնշումը և կարգավորում խոլեստերինի մակարդակը:
Տանձը դրական ազդեցություն ունի ուղեղի վրա
Կես տանձը պարունակում է պղնձի օրական անհրաժեշտ քանակության 15%-ը: Այս հանքանյութը պահպանում է նյարդային համակարգի առողջությունը, ինչը նույնպես ամրացնում է մտավոր կարողությունները: Տանձը ֆրուկտոզայի և գլյուկոզայի հրաշալի աղբյուր է, որն օգնում է պահպանել էներգիան ամբողջ օրվա ընթացքում:
Կարգավորում է շաքարախտը
Տանձն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, այսպիսով, այն կանխարգելում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը և կարգավորում գլյուկոզան: Հրաշալի է մարմնի քաշը կարգավորելու համար, քանի որ շատ քիչ կալորիաներ ունի և հարուստ է սննդարար տարրերով, որոնք արագացնում են ավելորդ քաշից ազատվելու գործընթացը և լավացնում իմունիտետը:
Հրաշալի է աչքերի համար
Տանձը պարունակում է հակաօքսիդանտներ և վիտամիններ, այդ պատճառով աչքերը պաշտպանող ամենահզոր մրգերի առաջատարն է: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ տանձը նվազեցնում է մկանային դեգրադացիայի ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը