Իրենց սեփական բիզնեսը հիմնած ու դրանում հաջողության հասած երիտասարդ կանայք Հայաստանումօրեցօր ավելանում են: Wnews.am-ը, որպես ամենականացի կայքը Հայաստանում, պարբերաբարներկայացնում է հարցազրույցներ հաջողակ հայուհիների հետ: Մենք հավատում ենք Power of Women շարժմանը և մեր հայրենակցուհիների օրինակով հաստատում այն:
Լուսինե Հայրապետյանը նրանցից մեկն է. երիտասարդ, նպատակասլաց կին, ով Գերմանիայումուսանելուց ու աշխատելուց հետո Հայաստան վերադարձավ և հիմնեց «Գինկո»-ն՝ որն այսօր դարձել է Հայաստանի առաջատար լեզվի կենտրոններից մեկը և թերևս միակը, որտեղ գործում են մասնագիտացվածանգլերենի դասընթացներ:
–Լուսինե, ե՞րբ և ինչպե՞ս հիմնեցիք «Գինկո» լեզվի կենտրոնը։
-«Գինկո»-ն հիմնել եմ 2016 թվականին, երբ նոր էի վերադարձել Գերմանիայից, որտեղ Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում մագիստրոսական կուրսեր էի ուսանում։ Լեզվի կենտրոն հիմնելու գաղափարն ինձ մոտ վաղուց էր հասունացել, իսկ մեկ տարի Գերմանիայում աշխատելով որպես պրոֆեսոր Վոլկեր Գասթի օգնական՝ հասկացա, որ Հայաստանում ակադեմիական կրթությունը մի փոքր հեռու է միջազգային ստանդարտներից, ուստի պետք է մեր կրթական մակարդակն էլ հասցնել դրան։
Հայաստան վերադառնալուց մի քանի ամիս անց բացեցի կենտրոնը: Այդ ժամանակ արդեն դասախոսում էի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և ձևավորել էի «Գինկո»-ի հետ կապված իմ տեսլականը. բացել ոչ թե պարզապես հերթական լեզվի ուսուցման կենտրոն, այլ վայր, որտեղ կունենանք ուսուցման հանդեպ խորը ակադեմիական մոտեցում:
–Արդյո՞ք կենտրոնն այնպիսին է, ինչպիսին պատկերացնում էիք։
-Ես խստապահանջ եմ թե՛ իմ, թե՛ մեր ամբողջ թիմի հանդեպ։ Կարող եմ ասել, որ այո՛, «Գինկո»-ն այնպիսի հիմքերի վրա է, ինչպիսին պատկերացնում էի։ Չնայած դրան՝ այն մշտապես գտնվում է փոփոխությունների մեջ, ինչն ավելի է նպաստում կայուն զարգացմանը։ Փաստացիորեն կարող եմ նշել, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, մեր կենտրոնը համալրվեց թարգմանչական բաժնով, որն այս պահին գտնվում է ամուսնուս՝ Արթուր Մեսրոպյանի վերահսկողության ներքո և մեծ պահանջարկ ունի։
–Որո՞նք են «Գինկո»-ի առավելությունները։
-Մեր կարևորագույն սկզբունքը աշխատանքի հանդեպ պատասխանատու մոտեցումն է. յուրաքանչյուր սանի գիտելիքի դասավանդման որակի հսկողությունը կենտրոնում միշտ առաջնային է։ Երկրորդ, մեզ մոտ դասավանդման պրոֆեսիոնալ մթնոլորտ է։ Այսօր մենք ունենք 60 տարեկանից բարձր ուսանողներ՝ իրավաբաններ, հաշվապահներ, բժիշկներ, ովքեր խստապահանջ են ուսման հարցում, բազմակողմանի զարգացած և ընտրել են հենց մեր կենտրոնը։ Սա շատ պարտավորեցնող է:
–Ովքե՞ր են դասավանդում կենտրոնում։
-Չեմ կարող չնշել, որ լավ մասնագետներ գտնելը «Գինկո»-ի ստեղծման դժվարություններից էր։ Իմ նպատակներից էր գտնել մասնագետներ, ովքեր կունենան նույն գաղափարախոսությունը, ինչ ես և իրենց պրոֆեսիոնալիզմով մոտ կլինեն այն նիշերին, որոնք ես դնում եմ մեր առջև։ Սակայն այստեղ բախվում ենք մեր աշխատաշուկայի հիմնական խնդրին, երբ ունենք բուհերն ավարտած ու դիպլոմ ստացած մասնագետների մեծ քանակ, որոնցից հազվագյուտներն են համապատասխանում իրենց դիպլոմում նշված որակավորմանը:
–Խոսենք դասապրոցեսի մասին, ի՞նչ ծրագրերով է իրականացվում ուսուցում, քանի՞ անդամով էսովորաբար անցկացվում խմբակային դասընթացը։
-Փորձը ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք դասապրոցեսը կազմակերպել այնպես, որ տարիքային յուրաքանչյուր խմբի համար դասն անցնի հետաքրքիր ու ակտիվ մթնոլորտում։ «Գինկո»-ն համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան հրատարակչությունների հետ, շատերի հետ Հայաստանում առաջինը մենք ենք սկսել համագործակցել, ուստի նրանց ծրագրերը միայն մեզ մոտ են դասավանդվում։ Անգլերենի ուսուցման կուրսերը հագեցած են, մենք դրանք մշակում ենք մի քանի փուլերով, տարբեր կողմերից դիտարկում դրանց արդյունավետությունը ու միայն դրանից հետո ներառում մեր դասապրոցեսում։
Ամբողջությամբ՝ wnews.am