Էկզեման տարածված է մարդկանց 9-30 տոկոսի մոտ: Այն ի հայտ է գալիս ատոպիկ դերմատիտի և կոնտակտային դերմատիտի արդյունքում: Ատոպիկ դերմատիտը հիմնականում փոխանցվում է ժառանգաբար, սակայն կարող է նաև առաջանալ փոշու բացիլների, մրսածության և օդի բարձր խոնավության պատճառով: Կոնտակտային դերմատիտը կարող է ի հայտ գալ որոշ մթերքների, քսուքների հանդեպ ալերգիկ ռեակցիաների պատճառով:
Եթե էկզեմա է առաջացել մաշկի որևէ հատվածում, շատ կարևոր է ուշադրություն դարձնել սննդին և օգտագործվող կոսմետիկ միջոցներին:
Ձեզ ենք ներկայացնում տնական մի քսուք, որը, ինչպես նշում է healthyandnaturallife.com կայքը, կգոհացնի ձեզ:
- Կես շի ծառի կարագ (Масло дерева ши)
- Կես բաժակ կոկոսի յուղ
- 1 ճ/գ մեղր
- 20 կաթիլ լավանդայի յուղ
- 5 կաթիլ թեյի ծառի յուղ
Պատրաստման եղանակը
Կոկոսի յուղն ու շի կարագը հալեցրեք կաթսայի մեջ: Երբ համասեռ զանգված ստանաք, վերցրեք կրակից և թողեք խառնուրդը մի փոքր սառչի, ավելացրեք 1 ճ/գ մեղր: Լավ խառնեք: Այնուհետև ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի և թեյի ծառի յուղեր:
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը, ապա լցրեք տարայի մեջ և թողեք մի քանի ժամ: Կարող եք քսուքը պահել սառնարանում: Որոշ ժամանակ անց տարածեք քսուքը դեմքին: Այն կարող եք քսել մաշկի յուրաքանչյուր հատվածին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը