Երեխաները եւ դեռահասներն ամենից շատ մահանում են ճանապարհատրանսպորտային պատահարներից: Հրազենային վնասվածքները նույնպես շատ երեխաների կյանքեր են խլում: Քաղցկեղն ընդամենը երրորդ տեղում է հայտնվել: Նման անսպասելի եզրակացությունների են եկել University of Michigan-ի գտնականները՝ վերլուծելով 2016 թվականին բոլոր մահերի պատճառները:
Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում, 2016 թվականին հրազենից մահացել է 3140 անչափահաս (1-ից մինչեւ 19 տարեկան). դա օրականա մոտ 8 մահ է:
2016-ին ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է անչափահասների 20360 մահ եւ այդ մահերի 60 տոկոսը, ըստ հեղինակների, կարելի էր կանխել:
Մահերի մոտ 60 տոկոսը, որոնք կապված են հրազենի հետ, տեղի են ունեցել սպանության արդյունքում, եւս 35 տոկոսը՝ ինքնասպանության: Իսկ պատահական հրազենային վնասվածքից, ինչպես նաեւ զանգվածային փոխհրաձգությունից առաջացած մահերը կազմել են ընդամենը 1 տոկոս, նշել է պրոֆեսոր Ռեբեկկա Կանինգեմը՝ հետազոտության հեղինակներից մեկը:
Հետաքրքրիր է, որ քաղցկեղը, ամեն դեպքում, ԱՄՆ-ում ավելի քիչ կյանքեր է խլում, քան հրազենը եւ ՃՏՊ-ն:
4-րդ տեղում կախվելու միջոցով ինքնասպանությունն է: Այնուհետ ջրում խեղդվելը, թմրանյութերի գերդոզավորումը, դեղերով թունավորումները (դեպքերի կեսը՝ օփիոդներով), եւ միայն վերջում՝ բնածին արատները: