Մաղադանոսն իր մեջ պարունակում է 2 տարբեր, բայց անհրաժեշտ բաղադրամասեր, որոնք շատ կարևոր են առողջության համար: Առաջին խումբը պարունակում է եթերային յուղեր, իսկ երկրորդը՝ ֆլավոնոիդներ: Բացի այդ, մաղադանոսը նաև մեծ քանակությամբ C, A և K վիտամիններ է պարունակում: Խորհուրդ է տրվում այն հիմնականում օգտագործել աշնանը և ձմռանը:
Բաղադրությունը
- 5լ ջուր
- 3 փունջ մաղադանոս
- 1 կգ կիտրոն
- սոդա
Պատրաստման եղանակը
Մաքրեք կիտրոնի կեղևը կերակրի սոդայով, որպեսզի նրա վրայից դուրս գա կեղտը: Եռացրեք ջուրը և թողեք՝ մի քիչ սառչի: Մանր կտրատեք կիտրոնն ու մաղադանոսը և լցրեք նախապես եռացրած ջրի մեջ: Տարան, որի մեջ լցրել եք ըմպելիքը, ծածկեք և մեկ օր դրեք սառնարանը: Այնուհետև խառնեք և տեղափոխեք ապակյա տարայի մեջ: Խմեք ամեն օր 100 գ քանակությամբ:
Աղբյուրը՝ fitfoodhouse.net
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը