Նեխուրը՝ արյան բարձր ճնշման դեմ
Advertisement 1000 x 90

Նեխուրը՝ արյան բարձր ճնշման դեմ

Շատերն են տառապում արյան բարձր ճնշման պատճառով: Ամերիկայում մոտ 76.4 միլիոն չափահաս տառապում է այս խնդրով:  Արյան բարձր ճնշումը կարող է բարձրացնել սրտի կաթվածի ռիսկը:

Այս ամենի դեմ պայքարի հրաշալի միջոց է առաջարկում  justnaturallyhealthy կայքը: Նեխուրը լավագույն լուծումն է, որը կարող եք գտնել ձեր խոհանոցում:  Նեխուրի հյութը պարունակում է 3-n-butylphtalide կամ phthalide, որը լավացնում է բանջարեղենի համն ու հոտը:  phthalide-ը հանգստացնում է արյան անոթների պատերի մկանները: Այսպիսով, իջնում է նաև արյան ճնշումը:

Նեխուրի հյութը ՝ արյան բարձր ճնշման դեպքում

Բաղադրություն

  • 2 ճյուղ նեխուր
  • Կես ճակնդեղ
  • 2 գազար
  • Կես կանաչ խնձոր
  • Կիտրոն

Բոլոր բաղադրիչները հարեք և վայելեք այս համեղ ու օգտակար ըմպելիքը:

Նեխուրի հյութի օգտակար հատկանիշները

Թթվայնություն. Այս հրաշալի հյութի մեջ առկա կարևոր հանքանյութերը կարգավորում են արյան pH-ը՝ չեզոքացնելով թթվայնությունը:

Մարզիկների համար. Նեխուրի հյութը հետմարզանքային հրաշալի տոնիկ է, որը  փոխարինում է կորցրած էլեկտրոլիտներին և ջրով է սնուցում օրգանիզմը:

Քաղցկեղ.  հայտնի է, որ նեխուրը պարունակում է հակաքաղցկեղային տարրերի առնվազն 8 տեսակ: Օրինակ՝ ացետիլինիքսը, որը դադարեցնում է քաղցկեղածին բջիջների զարգացումը :

Խոլեստերին. այս համեստ բանջարեղենն արդյունավետ կերպով իջեցնում է արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:

Աղիի և ստամքոսի քաղցկեղ.  ֆիտոքիմիական տարրերը կանխարգելում են աղիների և ստամոքսի քաղցկեղի ձևավորումն ու զարգացումը:

Բորբոքումներ. պոլիացետիլենը, որն առկա է նեխուրի բաղադրության մեջ, հրաշալի կերպով հանգստացնում է  ռևմատոիդ արթրիտի բորբոքումները, օստեոպարոզը, ասթման և բրոնխիտը:

Երիկամների աշխատանքը. նեխուրը լավացնում է երիկամների աշխատանքը, այն դուրս է բերում ավելորդ տոքսինները: Նեխուրը նաև հրաշալի կերպով արգելակում է երիկամային քարերի առաջացումը:

Իջեցնում է արյան բարձր ճնշումը. մեկ շաբաթ շարունակ ամեն օր նեխուրի հյութ խմելով՝ կնվազեցնեք արյան ճնշումը: Ֆտալիդ կոչվող տարրը հանգստացնում է անոթների պատերի մկանները, լայնացնում անոթներն ու թույլ է տալիս, որպեսզի արյունը հանգիստ հոսի: Լավագույն արդյունքի հասնելու համար, մեկ շաբաթ խմեք հյութը, ապա 3 շաբաթ դադար տվեք, և սկսեք կրկին:

Նյարդային համակարգ. նեխուրի հյութի մեջ առկա ալկալինային հանքանյութերը հանգստացնում են նյարդային համակարգը:

Ազատում է ավելորդ քաշից. օրվա ընթացքում հաճախ նեխուրի հյութ խմեք: Այն օգնում է ազատվել քաղցրի հանդեպ ունեցած թուլությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը