Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին. armeniasputnik.am

Հակառակ փողոցային առևտրի մասին Երևանի քաղաքապետի խիստ հայտարարությանը՝ մայրաքաղաքի փողոցներում առևտրականների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ավելանում է։

Հատկապես շաբաթվա վերջում փողոցային առևտուրը Երևանի կենտրոնում հասավ իր գագաթնակետին։

Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկին հարակից հատվածում առևտուր անողները Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեցին, որ որևէ  ոստիկան իրենց  չի մոտենում, փաստաթուղթ չի պահանջում, առավել ևս` իրենց առևտուրը չեն արգելում։

«Բա որ առևտուր չանեմ ո՞նց եմ երեխա պահելու։ Թե՞ Կարգին Հայկոն է երեխեքիս օրվա հացի փող տալու»,– ասաց մանդարին վաճառող տղամարդկանցից  մեկը, որը չցանկացավ ներկայանալ։ Բայց նշեց, որ ամեն գիշեր գնում է գյուղմթերքի մեծածախ շուկա, որ ամբողջ օրվա  առևտրի ապրանք ունենա ու կարողանա երեխաներին ոչ միայն Նոր տարի պարգևի, այլև օրվա հացի խնդիրը լուծի։

«Ի՞նչ է նշանակում արգելել փողոցային առևտուրը,– զարմացավ ձկնավաճառ կինը,– իսկ իրենք հասկանո՞ւմ են, թե քանի մարդ դրա պատճառով սոված կմնա։ Ո՛չ աշխատանք կա, ո՛չ կարգին թոշակ ու նպաստ են տալիս, որ մարդիկ կարողանան ապրել։ Իրենք ուզում են ճոխ Նոր տարի նշեն, մենք չե՞նք ուզում։ Իրենց երեխեքը երեխա՞ են, մերը չէ՞»,– ասաց նա։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին նախաամանորյա Երևանը, իր փողոցային համատարած առևտրով, հիշեցրել է 90-ականները:

Բայց եթե ոչ պարենային ապրանքների առևտրի դեպքում դա միայն էսթետիկական  խնդիր է, ապա պարենային ապրանքների դեպքում` սննդի անվտանգության ու հանրային առողջապահության։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am