Այն, ինչ գուցե չգիտեք Ռոուեն Ատկինսոնի կամ նույն ինքը՝ Միսթր Բինի մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այն, ինչ գուցե չգիտեք Ռոուեն Ատկինսոնի կամ նույն ինքը՝ Միսթր Բինի մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10+5 փաստ կատակերգու և դերասան Ռոուեն Ատկինսոնի մասին:

1. Ռոուեն Ատկինսոնը ծնվել է 1955 թ. հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայի, Կոնսեթ փոքրիկ քաղաքում: Տղայի ծնողները հեռուստատեսության և դերասանության հետ բացարձակապես կապ չունեին, բայց փոքրիկ Ռոուենը դեռ մանկուց աչքի էր ընկնում իր հումորով և դերասանական ունակություններով:

Տղայի հայրը՝ Էրիկը ֆերմերային տնտեսությամբ էր զբաղվում, իսկ մայրը՝ Էլլան օգնում էր ամուսնուն տնտեսության հարցերում և դաստիարակում էր երեք երեխաներին:

2. Ռոուենին սիրում էին բոլորը: Դպրոցում նրան գիտեին գրեթե բոլորը, նա հայտնի էր իր զվարճալի պատմություններով և տարօրինակ ու շատ ծիծաղելի միմիկաներով:

11-ամյա տղան ընդունվում է Մեծ Բրիտանիայի Չորիսթեր դպրոց, որտեղ այն ժամանակ սովորում էր նաև Բրիտանիայի ապագա վարչապետ Թոնի Բլեերը: Ավելի ուշ Ռոուենը տեղափոխվում է ուսումը շարունակելու մասնավոր դպրոցում: Այստեղ Ռոուենը լուրջ դժվարությունների առաջ է կանգնում:  Դպրոցը շեշտը դնում էր սպորտի վրա, իսկ տղան ֆիզիկապես պատրաստ չէր այդ տեսակ ծանր աշխատանքի և դժվարությամբ էր դասերին հաճախում: Ռոուենը համադասարանցիների ծիծաղի առարկան էր, բայց շատ շուտով նա դասարանցիների այդ տեսակ վերաբերմունքն իր օգտին է ծառայեցնում: Ռոուենը կանչում է տղաներին հանդերձարան և կրկնօրինակում է ուսուցիչներին:

Այ քեզ հումոր, այ քեզ խարիզմա: Նրան հաջողվում է խեղկատակից վերածվել դասարանի աստղի:

3. Դպրոցն ավարտելուց հետո Ռոուենն ընդունվում է Նյուքասլի համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Դասերին տղան հաճույքով էր հաճախում, իսկ ֆիզիկան, որը շատերի համար ասես չինական վկայական լիներ, Ռոուենի ամենասիրելի առարկան էր:

4. Բարձր առաջադիմությամբ տղային հրավիրում են ուսումը Օքսֆորդի համալսարանում շարունակելու, որտեղ Ռոուենը դոկտորական աշխատանքը պետք է պաշտպաներ: Համալսարանական տարիներին Ատկինսոնի կյանքում լուրջ փոփոխություններ են լինում: Նա հանդիպում է գրող Ռիչարդ Կյորտիսին և կոմպոզիտոր Հովարդ Գուդալին, որոնց հետ հետագայում մի քանի անգամ Ռոուենը համագործակցում է:
2-րդ կուրսում տղան դառնում է Օքսֆորդի էքսպերիմենտալ թատրոնի և դրամատիկական միության ակումբի անդամ: Ռոուենի հումորային ելույթները հայտնի էին ու սիրված բոլոր բոլորի կողմից: Նշենք, որ սցենարի վրա աշխատում էր Կյորտիսը, որն ավելի ուշ մեծ հաջողություններ է գրանցում կինեմատոգրաֆում:

5. Համալսարանն ավարտելուց հետո Ատկինսոնը “Etceteras” թատերական խմբի հետ Անգլիայով շրջագայությունների է մեկնում:

6. Արդեն կարճ ժամանակում Ատկինսոնին ճանաչում ու սիրում էր ողջ Բրիտանիան:  1979 թ. ռադիոյով մեկնարկում է “The Atkinson People” նախագիծը, որի շրջանակներում Ռոուենը զրուցում էր մտացածին մարդկանց հետ: Շոուի սցենարը գրվում էր Ռիչարդ Կյորտիսի հետ համատեղ ջանքերով:

7. Մեկ այլ կատակերգու Անգուս Դեյվի շնորհիվ Ատկինսոնին առաջարկում են հեռուստատեսությունում աշխատանքի անցնել: Այստեղ նա սկսում է նոր՝ “Not the Nine O’Clock News ” հաղորդումը, որի պրոդյուսերը Ջոն Լոյդն էր, երաժշտության հեղինակը  Հովարդ Գուդալը, իսկ սցենարի հեղինակը նույն ինքը Ռիչարդ Կյորտիսը: Հաղարդումն առաջին անգամ եթեր բարձրացավ 1979 թ. և շատ մեծ ճանաչում ձեռք բերեց  հարազատ Բրիտանիայում:

8. Ավելի ուշ Ռոուենին հրավիրում են նկարահանվելու կինոյում: 1982 թ. էկրաններ է բարձրանում Ռոուենի, Հյու Լորիի և Սթիվ Ֆրայի մասնակցությամբ ” Blackadder” մինի սերիալը: Ռոուենի համար այս դերը մի փոքր անսովոր էր: Նա մարմնավորում էր Էդինբուրգի կոմս Էդվարդին և կերպարին միաձուլվելու համար ամբողջովին կերպարանափոխվել է: Ատկինսոնը շատ լավ գլուխ հանեց այս դերից:

Ավելի ուշ նա մի քանի նոր նախագծերում է նկարահանվում, բայց Ռոուենի գլուխգործոցը դեռ առջևում էր:

1989 թ. Միսթր Բինի կերպարում Ռոուենն առաջին անգամ ներկայանում է հանդիսատեսին: Ամանորյա կեսժամանոց հաղորդումն այնքան սիրվեց մարդկանց կողմից, որ նրանք շարունակություն էին պահանջում: Եվ այսպես 1990 թ. մեկնարկում է համանուն սերիալը: Յուրաքանչյուր էպիզոդ էկրաններին գամված էր պահում ավելի քան 20 000 000 մարդ:

Ավելի ուշ Ռոուենը խոստովանել է, որ իր հերոսին դեռ Օքսֆորդում սովորելու տարիներին է կերտել և անգամ այդ կերպարով որոշ փոքր փառատոննեիր է մասնակցել: Իր հերոսին ստեղծելիս Ատկինսոնը շեշտադրել էր նրա շարժուձևը և միմիկաները և գրեթե բացառել էր խոսքը: Քչախոս Միսթր Բինը սիրվում է նաև հարազատ Բրիտանիայի սահմաններից դուրս:
5 տարիների ընթացքում Միսթր Բինը կարողացավ ձեռք բերել երկրպագուների ահռելի բանակ: Սերիալի հաջողությամբ պայմանավորված 1997 թ. էկրաններ է բարձրանում “Bean” լիամետրաժ ֆիլմն:
Աշխարհը մոռանում է Ռոուենին, այժմ գոյություն ուներ միայն Բինը, Միսթր Բինը: Տարիներ են անցնում և Ռոուենն այնքան է հոգնում Բինի կերպարից, որ 2007 թ. “Mr. Bean’s Holiday” լիամետրաժ ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո հայտարարում է, որ Բինը հեռանում է:

9. Ռոուենի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են “Rat Race”, Love Actually”, “Keeping Mum” կինոնկարները: “Rat Race”-ում նրա խաղընկերներն են Վուպի Գոլդբերգը, Քյուբա Գուդինգ կրտսերը, Էմի Սմարթը ևն: Ֆիլմի հերոսները պայքարում են 2 000 000 դոլարի համար և պետք է հաղթահարեն 700 կիլոմետր հեռավորությունը, որ հասնեն իրենց նպատակին:

2003 թ. էկրաններ է բարձրանում “Johnny English” կատակերգությունը, որտեղ Ռոուենը մարմնավորում է բրիտանացի մի դիվանագետի, որին շփոթում են լրտես Ջոնի Ինգլիշի հետ: Դերասանը խոստովանել է, որ իրականում ֆիլմը ծաղրում է գործակալ Ջեյմս Բոնդին:

Դերասանն այս ֆիլմում իր դերի համար “EuropeanFilmAwards”-ի կողմից մրցանակի է արժանացել:
Ավելի ուշ՝ 2011 թ. նկարահանվեց “Johnny English Reborn” ֆիլմը՝ Ջոնի Ինգլիշի նոր արկածների մասին:

10. 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռոուենը նորից հայտնվեց Միսթր Բինի կերպարում, և նվագախմբի հետ կատարեց Հյու Հադսոնի 1981 թ. “Chariots of Fire” ֆիլմի սաունդթրեքը:

Խաղերի ավարտին Ատկինսոնը հարցազրույց է տվե և նշել, որ մեկընդմիշտ հրաժեշտ է տալիս Միսթր Բինի կերպարին, քանի որ ֆիզիկապես անկարող է շարունակել նոր ու ավելի զավեշտալի միմիկաներ «արտադրել»:

11. Ատկինսոնն ավելի ուշ խոստովանել է, որ միայն տարիներ անց է հասկացել, թե ինչպես պետք է զարգանար Միսթր Բինի կերպարը: Թեպետ դերասանը խոստովանել է, որ այլևս չի ցանկանում մարմնավորել Բինին, այնուամենայնիվ համաձայնվում է հնչյունավորել Բինին անիմացիոն սերիալում, ինչպես նաև նկարահանվել “Snikers”-ի գովազդային հոլովակում:

12. 2016 թ. էկրաններ է բարձրանում Ժորժ Սիմենոնի “Maigret Sets a Trap” դետեկտիվ ֆիլմը, որը մի կոմիսարի մասին է: Դերասանը խոստովանել է, որ հեղինակի գործերի մեծ երկրպագուն է և մեծ հաճույքով է մարմնավորել հերոսին:

Շատերը չգիտեն, սակայն, որ երբ Ռոուենին առաջին անգամ հրավիրել են այս ֆիլմում նկարահանվելու, նա երեկ ամիս երկար-բարակ մտածելուց հետո մերժել է առաջարկը, և միայն կես տարի անց է տվել իր համաձայնությունը:

13. Ատկինսոնը շատ է սիրում սպորտային մեքենաներ հավաքել:

14. Ռոուենը խոստովանում է, որ ի տարբերություն իր կարիերայի, անձնական կյանքում նա այնքան էլ հաջողակ չէ: Մի որոշ ժամանակ Ատկինսոնը հանդիպում էր դերասանուհի Լեսլի Էշի հետ, որից ցավոք բաժանվում է: 80-ականների վերջում դերասանը հանդիպում է դիմահարդար Սանետրա Սաստրիին, որն աշխատում էր BBC-ում: Այս երկուսի հարաբերություններն արագ զարգանում են և արդեն 1990 թ. Ռոուենը սիրելիին ամուսնության առաջարկություն է անում:

Ռոուենն այս ամուսնությունից երկու երեխա ունի՝ Լիլի Գրեյսն ու Բենջամին Ալեքսանդր Սեբաստիանը: Աղջիկը փորձեց հոր ճանապարհով գնալ, սակայն ավելի ուշ նախընտրեց երաժշտությունը:

Մի քանի տարի անց ՝ 2013 թ. Ռոուենն ու Սանետրան ամուսնալուծվում են :
Ավելի ուշ Ատկինսոնը սիրահարվում է դերասանուհի Լուիզա Ֆորդին, և արդեն 2015 թ. սիրելիին հրավիրում է իր հետ ապրելու: Պաշտոնական ամուսնության մասին լուր չկա, բայց այս միությունից Ռոուենը մեկ տղա ունի:

15. 2018 թ. էկրաններ է բարձրանում “Johnny English Strikes Again” ֆիլմը, որի սցենարի վրա աշխատել են բոնդիանայի հեղինակներ Ռոբերտ Ուեյդն և Նիլ Պյորվիսը:
Ֆիլմը գործակալ Ջոնի Ինգլիշի մասին է, որը երկար դադարից հետո նորից վերադառնում է իր հին ու բարի գործին և պետք է այս անգամ փրկի մարդկանց ինֆորմացիոն տեխնոլոգիաներից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին մարմնավորում է Էմմա Թոմփսոնը, ֆիլմում նկարահանվել է  նաև Ջեյմս Բոնդի ընկերուհիներից մեկը՝ Օլգա Կուրիլենկոն:

vnews.am