Բժշկակական հաղորդումներից հայտնի բժիշկները դեմ են արտահայտվում Վահան Արծրունու՝ բժշկականի հոգաբարձուների խորհրդում լինելուն։
«Կներեք, բայց ԴԵՄ եմ Սիրելի բարեկամներ և ընկերներ։ Այսօր ֆեյսբուքյան մի քանի գրառումներից ծանոթացա ԵրՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հետ կապված քննարկումներին։ Անձամբ ծանոթ չլինելով բժիշկ Vahan Artsruni -ի հետ և միաժամանակ շատ գնահատելով նրա արվեստը ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այս հնարավոր որոշման կապակցությամբ։ Կարծում եմ, որ ամենամեծ սխալներից էր երկրի նախագահներին կամ վարչապետերին նախկինում նման պաշտոններին ընտրելը։
Հիմա գնում ենք այլ ուղղությամբ երբ առաջարկում ենք կրկին այս բուհի, առողջապահական, գիտական կամ կրթական համակարգից բավական հեռու մարդու թեկնածություն։ Հարց է առաջանում ի՞նչ նպատակով։ Արդյոք հրաշալի երաժիշտ, բայց նշածս ոլորտներից հեռու պարոն Արծրունին ունի համալսարանի զարգացման էնպիսի ունիկալ տեսլական, որը կստիպի մեզ մոռանալ այս ոլորտում իրենց ամբողջ կյանքը ներդրած մեր իսկական մասնագետներին, որոնք իսկապես գիտեն թե ինչ է բուհն ու ինչ խնդիրներ պետք է լուծվեն։
Անչափ հարգելով բջիշկ Արծրունու պապիկի ներդրումը մեր բուհի կայացման հարցում առաջին հերթին հենց պարոն Արծրունուն կխնդրեի հրաժարվել այս գաղափարից, որը իսկապես կարող է արժեզրկել Ձեր բարի անունը։ Մեր երկիրը բոլոր ոլորտներում ունի պրոֆեսիոնալ մասնագետների կարիք և ժամանակն է հենց այս սկզբունքով առաջնորդվել։ Իհարկե արյունը ջուր չի դառնում, բայց նաև չի դառնում գիտական ու պրակտիկ գործունեություն, չի դառնում միազգային կապեր ու ճանաչում։
Հ.Գ. Իհարկե ցանկացած մարդ իրավունք ունի հավակնելու ցանկացած պաշտոնի, ճիշտ այնպես ինչպես և քննարկելու և քննարկվելու…»:
Իսկ ահա Դավիթ Պետրոսյանը գրում է.
Գրում եմ այս նամակը, լինելով խորը վշտացած ու տարակուսած: Իմ աչքի առաջ տեղի է ունենում մի երևույթ, որը չի տեղավորվում պարզ բանականության մեջ: Ձեզ առաջարկվել է հանդես գալ, որպես ԵՊԲՀ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու: Իհարկե, ինքնին այդ փաստը ուրախալի է:
Համաձայն Հոդված 22. Գլուխ 1-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը :
Հիշեցնում եմ, որ խոսքը գնում է ԵՊԲՀ-ի մասին, որն ունի իր կառավարող մարմինները, ամբիոնները, դասախոսական կազմը և կլինիկաները, որտեղ աշխատում են երկրի լավագույն մասնագետները և ԵՊԲՀ-ի հիմնական նպատակն է կրթել և գիտելիքներ, ինչպես տեսական, այդպես էլ կիրառական, տալ ապագա բժիշկներին: ԵՊԲՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կոչված է այդ բարդ և գերմասնագիտացված կոլեկտիվի գործունեության բարձրագույն և վերահսկողական աշխատանքը անելու համար:Այստեղ ես տեսնում եմ շատ մեծ դեր հենց Հոգաբարձուների խորհրդի նախագահի մոտ:
Եվ առաջին հերթին այդ դիրքի համար ներկայացվող թեկնածուն պետք է ինքը լինի բժշկագիտության մեջ իրեն դրսևորած անձ, որը կարող է հավասար մակարդակի և նույն լեզվով, ես ի նկատի ունեմ, բժշկագիտական լեզուն, խոսել ԵՊԲՀ-ի կառավարման մարմինների և դասախոսական կազմի հետ: Հարգելի Վահան, ես բնավ չեմ ուզում Ձեզ վիրավորած լինել, այլ ինձնով ղեկավարում են միայն Ձեր նկատմամբ գոյություն ունեցող իմ հարգանքը և սերը դեպի Ձեր արվեստը: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում նախագահելը նման բարդ ու բարձր պրոֆեսիոնալ կազմին , որտեղ կան անվանի բժիշկներ, դասախոսներ, Կառավարության անդամներ, որոնցից ամեն մեկը անցել է իր ուրույն ու դժվար ուղին այդ դիրքերին հասնելու ու համապատասխանելու համար և, վերջապես, ուսանողներ:
Չէ որ դա լինելու է շատ լուրջ, երբեմն ծանր որոշում ընդունելու գործընթաց, պետք է լինելու կայացնել որոշումներ, որոնց արդյունքում տեղի կունենան շահերի բախումներ, անձերի մասնագիտական ճակատագրերի փոփոխություններ: Թե Ձեզ ասել են, որ մի մտածեք, կգաք, կնստեք նիստերին, մենք ամեն ինչ արդար նախօրոք կորոշենք, իսկ Ձեզ վերջում ծափ կտանք: Միանգամից ասեմ, որ այդպես չի լինելու: Անկախ նրանից, թե կլինեք, թե չեք լինի դուք խորհրդի նախագահ,բոլոր որոշումները ընդունվելու են լուրջ քննարկումների, միգուցե անգամ անհամաձայնությունների մթնոլորտում:
Եվ ինչպես եք Դուք ձեզ զգալու այդ պահերին, երբ խորհրդի մնացած անդամները անգամ ոչ մի արժեքավոր կարծիք Ձեզնից չեն էլ ակնկալելու, նախապես իմանալով, որ իրենց նախագահը ոլորտի հետ կապված գիտելիք ու փորձ չունի: Դուք ի՞նչ է, մտադիր եք լինել «հարսանյաց գեներալ»:
Ասեմ Ձեզ, որ նա, ով Ձեզ դա խոստացել է, խաբել է Ձեզ: Հիմա ամենակարևոր հարցը, թե ինչու է խաբել: Տարիներ շարունակ ԵՊԲՀ-ը եղել է ամբողջովին ինքնավար, չնայած և ԿԳՆ-ին պատկանող, կառույց:
Հոգաբարձուների խորհուրդը, որը գոյություն է ունեցել և անգամ ունեցել է նախագահ, եղել է ֆիկտիվ, ինչպես շատ և շատ այլ մարմիններ Հին Հայաստանում, և ինչը, իմ կարծիքով հենց բերեց այսքան սպասված և ժողովրդի կողմից ողջունելի հեղափոխությանը, որը, ինչքան ես գիտեմ, Դուք էլ շատ մեծ ոգևորությամբ ընդունեցիք: ԵՊԲՀ-ի ներկա ղեկավարությունը չի ուզում հրաժեշտ տալ այդ արատավոր ավանդույթներին, ցանկանում է մնալ հին ձևերով կառավարվող և անհսկելի վիճակում:
Կարծում եմ, որ Ձեր անձին նախագահի դիրքում տեսնելը ԵՊԲՀ-ի կառավարիչը կապում է հենց այդ հանգամանքի հետ, համարելով, որ Ձեր մարդկանց վստահելու սովորությունը և, մի գուցե ստեղծագործին բնորոշ ռոմանտիզմը, և իհարկե, գործի հանդեպ անտեղյակությունը, թույլ չի տա Ձեզ պրպտուն կերպով փորձել վերահսկել, նկատել սխալ զարգացումները և ընդհանրապես, չնկատել այն, որ ԵՊԲՀ-ը վերջին տարիներին ապրում է հետադարձ շարժընթաց: Դրա համար в ход пошли պապիկը, անկուսակցականը, մաեստրո և այլ հուզական բնորոշումները, որոնք ուղղված են շեղել հանրությանը գործի բուն իմաստից: Հարգելի Վահան, Ձեզ խաբում են, Ձեզնով ակնհայտ մանիպուլյացիա են անում, Ձեզ լավ բան չեն առաջարկում: Խորհրդի մեջ երեխաներ չեն ու երաժշտության մոլեռանդներ չեն:
Մեզ չի լինի Նիլսի դուդուկով տանել ու խորտակել ծովում, համոզված եմ, Դուք դա ոչ էլ ուզում եք անել: Կառավարիչը, որը այսքան զմայլված Ձեզ ողջունում է նախագահի թեկնածու դառնալու հեռանկարով, անում է Ձեր կյանքի նկատմամբ ամենանենգ գործը՝ նա վարկաբեկում է և Ձեզ, և պապիկին, ԵՊԲՀ-ի հիմնադիրներից մեկին, պրոֆեսոր Վահան Արծրունուն, և Ձեր արվեստը: