Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում. armeniasputnik.am

Հայաստանը միայն գեղեցիկ բնապատկերների, մաքուր ջրի ու հիանալի խոհանոցի երկիր չէ։ Այստեղ ցանկացած մարդ կարող է ապաստանել, իսկ Երևանը շատերի համար այն քաղաքն է, որտեղ իրականանում են երազանքները։ Համենայն դեպս, այսպես են կարծում Հայաստան եկած հնդիկները, թեև ոմանք ուրախ չեն նրանց տեսնել մեր երկրում։

Ամեն օր ցեմենտի պարկեր բեռնաթափելը կամ աղյուսներ հավաքելը Դիլպրիտսինխ Ջելդարի համար խնդիր չէ։ Փոշոտ ու կեղտոտ աշխատանք է, բայց հայ շեֆը լավ է վճարում` օրական 5 հազար դրամ։ Նա հարգանքով է վերաբերվում աշխատակիցներին. նման աշխատանքի համար ամոթ չէ մեջք ցավացնել։

Ջելդարն ընկերոջ հետ մեկ տարի առաջ է Հայաստան եկել։ Տղաներն ատամնաբուժություն են սովորում մասնավոր բուհերից մեկում։

Դիլպրիտսինխ Ջելդարը

Մենք նրանց հետ ծանոթացանք Երևանի կենտրոնում` Լեոյի փողոցում, որտեղ նրանք մի խումբ հնդիկների հետ շինարարություն էին անում։

«Հայաստանում ամեն ինչ կա` էժան ու որակյալ կրթություն, աշխատանքի դիմաց էլ լավ են վճարում։ Հնդկաստանում ուսումս շատ ավելի թանկ կարժենար, ամբողջ օրն էլ շինարարությունում աշխատելով կոպեկներ կստանայի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դիլպրիտսինխը։

Հայաստանյան մասնավոր բուհում ուսման մեկ տարին արժի 600 դոլար։ Հնդկաստանում այդ գումարով չես կարող նույնիսկ քոլեջ ավարտել։ Իսկ շինարարությունում լավագույն դեպքում օրական 2 դոլար է կարելի վաստակել։

Դիլպրիտսինխը երեք ընկերների հետ բնակարան է վարձում Տիգրան Մեծ փողոցում։ Դա մոտ է կենտրոնին ու ամսական 200 դոլար արժե։

«Հայաստանում կյանքի ու սրճարանների համար գումարը բավականացնում է»,- ժպիտով  խոստովանում է Անկուշ Կումարը։

Անկուշ Կումարը

Անկուշն ու Դիլպրիտսինխը ևս երեք տարի կմնան Հայաստանում, հետո ծրագրում  են Հնդկաստան վերադառնալ ու ատամնաբուժական կլինիկա բացել։

Ապագայի ծրագրերի խոսակցությունն ընդհատում է շինարարության աշխատակիցներից մեկը, որը նույնպես հնդիկ է։ Ի տարբերություն այդ երկու տղաների` նա Հայաստան է եկել հարստանալու։

Դիմակով մարդը

Մենք այդպես էլ չիմացանք մեր զրուցակցի անունը, դեմքը նույնպես ցույց չտվեց (նա փոշուց պաշտպանվելու համար փակել էր դեմք շարֆով)։ Դիմակով մարդը հինդիից բացի ոչ մի լեզվով չէր խոսում։ Մեզ համար անգլերենի էր թարգմանում մեզ արեն ծանոթ Անկուշը։

Շինարարությունում աշխատող հնդիկներ

Մեր անհայտ զրուցակիցն ընդհանուր առմամբ գոհ է աշխատանքի պայմաններից, նույնիսկ հաջողացնում է  գումար ուղարկել տուն` Հնդկաստան։ Ճիշտ է` հիմա  նա տոմսի գումար է հավաքում այլ` ավելի լավ երկիր տեղափոխվելու նպատակով։ Լսել է, որ Դուբայում մի քանի անգամ ավելի շատ են վճարում, համ էլ հոգնել է շինարարությունում աշխատելուց։ Ծովն էլ այնտեղ մոտ է։

«Ինձ ասել էին, որ Հայաստանը լավ երկիր է, որտեղ կարելի է արագ հարստանալ։ Իրականում ամեն ինչ այլ է, առանց նախնական կապիտալի շատ դժվար է», – խոստովանեց նա։

Տղաները վերադարձան աշխատանքի։ Մեր զրույցին հետևում էր իրենց շեֆը` աշխղեկը։ Հնդիկները, կամ «աշխատուժը», ինչպես նրանց անվանում են Հայաստանում, իրենք են գտնում գործատուին։ Ամեն օր նրան մոտ 30 հնդիկ է դիմում աշխատանքի համար։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am