Բացի նրանից, որ հոնքերն աչքերը պաշտպանում են փոշուց ու քրտինքից, դրանք առավել արտահայտիչ են դարձնում աչքերը։ Fabiosa.com-ը գրում է, որ հոնքերի վիճակը կարող է վկայել օրգանիզմում առկա խանգարումների մասին։ Հոնքերի ինտենսիվ թափվելը վկայում է այն մասին, որ լուրջ էմոցիոնալ լարվածություն ունեք, կամ օրգանիզմին չի բավարարում վիտամինների ու սպիտակուցների մակարդակը։ Կարևոր է խորհրդակցել բժշկի հետ և հասկանալ՝ ինչի հետ է կապված այս խնդիրը, և ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ Համակարգային մոտեցման դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները։
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը հարուստ է այնպիսի սննդարար նյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն ու երկաթը։ Այդ պատճառով էլ այն խթանում է մազերի աճն ու նպաստում դրանց ամրացմանը։ Ճարպաթթուների շնորհիվ դրանք ներթափանցում են մազերի ֆոլիկուլների մեջ՝ դրանք հարստացնելով վիտամիններով։
- Մի քանի կաթիլ կոկոսի յուղ քսեք հոնքերին։
- Նուրբ, մերսող շարժումներով մերսեք հոնքերը։ Դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը և կնպաստի մազերի աճին։
- Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լվացեք տաք ջրով։
- Կրկնեք ամեն օր քնելուց առաջ։ Մի քանի ամիս անց կզգաք տարբերությունը։
Ձիթապտղի յուղ
Սա ևս հրաշալի միջոց է՝ հոնքերը խիտ դարձնելու համար։ Այն ճարպաթթուներ է պարունակում, որոնք խթանում են մազերի աճն ու խոչընդոտում մազաթափությունը։
- Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղը քսեք մատների ծայրերին, նուրբ շարժումներով մերսեք հոնքերը։
- Թողեք ամբողջ գիշեր։ Ցանկության դեպքում կարող եք լվանալ 30 րոպե անց։
- Կարող եք մի քանի կաթիլ մեղր ավելացնել։
- Հոնքերը մերսեք մի քանի րոպեի ընթացքում, լվացեք տաք ջրով։
Շամբալայի սերմեր
Ասիական երկրներում շամբալայի սերմերն օգտագործվում են ճաղատության բուժման նպատակով։ Այն մեծ քանակով սպիտակուց է պարունակում, ինչպես նաև B3 վիտամին, որը խթանում են մազերի աճը։
- Օգտագործելուց առաջ շամբալայի սերմերը հարկավոր է թրջել նվազագույնը 5 ժամ։
- Մանրացրեք սերմերը, ավելացրեք կոկոսի ու նշի յուղ։
- Քնելուց առաջ քսեք հոնքերին։
- Առավոտյան լվացեք տաք ջրով։
- Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
Ալոէ վերա
Ալոէ վերան մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում և խոնավեցնող միջոցներ, որոնք սնուցում են մազարմատները, լավացնում դրանց աճը։
- Ալոէ վերայի գելը քամեք։
- Քսեք հոնքերին, նուրբ շարժումներով մերսեք։
- Թողեք 30 րոպե, լվացեք տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը