«Նիկոլ Փաշինյանի տեղը ԱԺ-ն է, նախ նրա համար, որ ինքը կառավարիչի որակներ և գիտելիքներ չունի, չի էլ ունենալու». Հովհաննես Ավետիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանի տեղը ԱԺ-ն է, նախ նրա համար, որ ինքը կառավարիչի որակներ և գիտելիքներ չունի, չի էլ ունենալու». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մանե Թանդիլյանը ընկերս չի (նկատի չունեմ ֆեյսբուքում 🙂 ), բայց ուզում եմ ասել, որ ինքը կարգին անհատականություն է: Էնքանով կարգին, որ իմ գնահատմամբ իր տեսակն է, որ պետական համակարգում պակասում է: Ես այս դատողությունները անում եմ ելնելով իր անցած աշխատանքային ճանապարհից և կրթության և գրագիտության մակարդկից:
Այո, մարդու կրթական պատմությունը ես շատ եմ կարևորում: Ինքը մեր աշխարհի մարդ է: Օրինակի համար ասեմ, որ էտ ACCA անդամ դառնալը խաղ ու պար գործ չէ, ես օրինակ, կեսից մի կողմ դրեցի, նյարդերս տեղի տվեցին: Սրա անդամ դառնալու համար տասնյակից ավել քննությունները և դժվարությունները հաղթահարելը նաև մարդկային որակների հավաստումն են` ոչ միայն խելացի լինելը, այլ նաև կազմակերպված, համառ և նպատակասլաց:

Մի տեսակ Մանեի գովքը ստացվեց, բայց երևի թե դրա համար էլ գրում եմ: Քանի որ ԱԺ-ում իր որակներով մարդ երևի մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել և մեծ հավանականությամբ նրան չեն ընտրելու ԱԺ փոխխոսնակ:

Չեն ընտրելու, քանի որ ընտրողները կատարում են մեկ անձից բխող որոշումներ, և արդարացումներ են փնտրում դրա հնազանդ կատարման համար: Ոմանք ասում են, թե բա ԲՀԿ-ն երկրորդ շատ ձայն ստացած ուժն է, մյուսները` թե բա Մարուքյանը երրորդ տարբերակով տղեն էր, այլոք` թե բա ԼՀԿ-ն Միշիկն է:

Կներեք հարգելիներս, բայց երբ գալիս է անհատների որակական հատկանիշներին և համեմատության մեջ պետք է ընտրություն անես, այս ամենը ստորադաս են: Քանի որ Մանեի տեսակը ստրուկ չի դառնալու ու չի արտահայտելու անհատական կամքեր, եթե սխալվի էլ, ապա դա դավանած գաղափարի չհաջողում է լինելու:

Ինչպես նշեցի նրան հավանաբար չեն ընտրի քանի, որ մեկ հոգի է թելադրում ու ուղղորդում, թե որն է ճիշտ որոշումը:

Ինձ համար այս ԱԺ գումարումը, ինչպես նախորդը մի մեծ խնդիր ունի, դա կառավարվում է գործադիր իշխանության կողմից: Եթե սա դեռ սուր չի զգացվում, ապա առաջիկա օրերին, ամիսներին շատ վառ օրինակներով կերևա: Դեռ Մանեին փոխխոսնակ չընտրելը, ձնծաղիկն է լինելու, դեռ ուր ենք:

Այս նույն ԱԺ-ն սիրուն ձևով Կառավարության առաջադրած պետական համակարգի տխրահռչակ օպտիմալացմանն է հավանություն տալու: Էս նույն ԱԺ-ն հարկային «բարեփոխումների» տխրահռչակ նախագիծն է առաջ բրդելու, այս ԱԺ-ն փորձելու է կառավարության ցանկացած ձախողում հիմնավորել և սատարել, փոխարեն մարտահրավեր նետելու և վերահսկելու (ԱԺ ասելով ավելի շատ նկատի ունեմ բացարձակ մեծամասնություն ունեցող ուժին):

Ինչու, քանի որ այն կառավարվում է մեկ անձի կողմից, ով Կառավարության ղեկավարն է: Այս առումով նախորդ Աժ-ից իհարկե շատ տարբերություն չկա:

Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի տեղը ԱԺ-ն է, նախ նրա համար որ ինքը կառավարիչի որակներ և գիտելիքներ չունի, չի էլ ունենալու: Եվ հետո, սրանով գոնե որոշումների թելադրանքը կլիներ ԱԺ-ից Կառավարությանը, որը բանական կհամարվեր: Իսկ նրա` կառավարությունում լինելը, խաթարում է ինստիտուցիոնալիզմը, որի կառուցումը ևս մի քանի տարով հետաձգվում է:

Վերջում, կուզենամ ասել, որ փորձեք հիշել պատգամավորների, որոնք պատգամավոր եղած ժամանակ նշանակալի ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում: Նմանների դժվար հիշեք, քանի որ առնվազն վերջին քսան տարում նրանք կառավարվել են որոշ անհատների կողմից, որոնք եղել են կառավարության ղեկավարներ: Այս պատճառով էլ պառլամենտարիզմը չի կայանում Հայաստանում, ու կարծում եմ այս ԱԺ-ն էլ կանցնի կգնա աննկատ, քանի որ դա դեռ անկախ չէ:

Իսկ մեզ` քաղաքացիներիս, հավանաբար մնում է այս ԱԺ-ն ծաղրի առարկա դարձնել, իր այս միանձնյա կառավարման գործիք լինելու համար: Միգուցե սրանով, հնարավոր կլինի որոշ բանական անձանց հետ կանգնեցնել անհատի կամաարտահայտման գործիք լինելուց: Չնայած, այս պահի դրությամբ, այս ծաղրը հանգեցնում է որոշ պատգամավորների ինքնամեկուսացման և սուր ինքնապաշտպանության դրսևորումների, որը առաջին հերթին հենց իրենց էլ վնասելու է:

Բարին ընդ ձեզ նոր գումարման ԱԺ պատգամավորներ:

Անհատականություններին և սեփական գիտակցությամբ ընտրություն անողներին` հարգանքներիս հավաստիքը»:



Նման նյութեր