1 օրում 1 կգ. մեկօրյա արդյունավետ դիետա կազմվածքը կարճ ժամանակահատվածում կարգի բերելու համար
Advertisement 1000 x 90

1 օրում 1 կգ. մեկօրյա արդյունավետ դիետա կազմվածքը կարճ ժամանակահատվածում կարգի բերելու համար

Ավելորդ քաշը ներկայում շատ լուրջ խնդիր է, որը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն կազմվածքի, այլև առողջական վիճակի վրա՝ նպաստելով բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականության բարձրացմանը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել այս խնդրից և խուսափել հետագա բարդություններից:

Կազմվածքն արագ կարգի բերելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, սակայն դրանցից ոչ բոլորն են արդյունավետ և ոչ բոլորի դեպքում է օրգանիզմը ստանում բոլոր անհրաժեշտ միկրոտարրերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հրաշալի մեկօրյա դիետա, որը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև մեկ կիլոգրամ ավելորդ քաշից:

Այս սննդակարգին հետևելու դեպքում հարկ է հիշել, որ աղը պետք է բացառել կամ ծայրահեղ դեպում օգտագործել շատ քիչ քանակությամբ: Ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել նշված մթերքը մեկ ուրիշով կամ բաց թողնել սննդի ընդունման ժամը: Սնունդը հարկավոր է ընդունել նշված ժամերին, իսկ դրանց միջև անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր խմել (չհաշված սուրճն ու թեյը):

Մեկօրյա սննդակարգը.

· Ժամը 7:00-ին՝ 1 բաժակ կանաչ թեյ (առանց շաքարավազի),

· Ժամը 9:00-ին՝ խաշած հավկիթ,

· Ժամը 11:00-ին՝ 1 ճ.գ. շոգեխաշած չամիչ,

· Ժամը 13:00-ին՝ 100 գրամ խաշած միս (հավի կամ տավարի),

· Ժամը 15:00-ին՝ 1 բաժակ տոմատի հյութ,

· Ժամը 17:00-ին՝ 1 հատ հավկիթ,

· Ժամը 19:00-ին՝ 1 հատ խնձոր,

· Ժամը 21:00-ին՝ 1 բաժակ կաթ կամ կեֆիր:

tert.am