Մամուլը պետք է ճշմարտությունը ասի երեսին, իսկ ում դուր չի գալիս, թող իր ներսում փնտրի իր սխալը. Թագուհի Թովմասյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Մամուլը պետք է ճշմարտությունը ասի երեսին, իսկ ում դուր չի գալիս, թող իր ներսում փնտրի իր սխալը. Թագուհի Թովմասյան. hraparak.am

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ավանդական «լայվերում» և գրառումներում պարբերաբար անդրադարձ է կատարում հայաստանյան լրատվամիջոցներին՝ նախ կրկնելով պնդումը, թե Հայաստանում լրատվամիջոցները երբևէ այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, ապա լրատվամիջոցներին տարբեր պիտակավորումներ տալով։ Ինչպես և սպասվում էր, վարչապետի այս հրահանգները հասան իրենց հասցեատերերին․ այսօր համացանբցում հերթական շարժումն է սկսվել այն լրատվամիջոցների դեմ, որոնք «միայն բացասական լուրեր են հարապարակում, և անտեսում երկրում տեղի ունեցող դրական պրոցեսները։ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի խոսքերը, սակայն իր կարծիքն  արտահայտեց․

«Ես չէի ուզենա վարչապետի որևէ հայտարարություն մեկնաբանել, վարչապետը ունի իր կարծիքը երևույթների մասին, ես ունեմ իմ կարծիքը, ես կներկայացնեմ իմ կարծիքը որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ով նախկինում զբաղվել է լրագրողական գործունեությամբ, ով խմբագրել է թերթ։ Ինձ համար գլխավոր և բացարձակ արժեք է խոսքի ազատությունը, լրատվամիջոցների դեմ իրականացվող ցանկացած քայլ  իմ կողմից դատապարտելի է։ Ես իմ տեղում անելու եմ ամեն ինչ, որպեսզի լրատվամիջոցները զգան իրենց ազատ և գործեն ազատ դաշտում։ Սա ինձ համար սուրբ կանոն է, ես այդ կանոնից իմ ողջ կյանքում չեմ շեղվել ու չեմ պատրաստվում շեղվել»:

– Երբ որ պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հրապարակումը և պիտակավորում լրատվաիջոցին, դա չի՞ նշանակում, որ իր համախոհներին հրահանգներ է տալիս։ 

– Հանրային ճնշումը և քաղաքական ճնշումը եկեք զանազանենք իրարից, ես խոսում էի քաղաքական ճնշման անթույլատրելիության։ Իսկ հանրային ճնշումը պետք է հասկանանք, թե ինչ չափի հանրային ճնշման մասին է խոսքը և այդ հանրություն ասվածը արդյոք լայն հանրություն է, թե՞ մի քանի հոգի են։ Ինձ հայտնի իրավիճակներում մի քանի հոգի են պայքարում որոշ հրապարակումների դեմ, որոնք իրենց դուր չեն գալիս, ես դա համարում եմ մի քանի անձի կողմից իրականացրած ճնշման փորձ, որը միևնույն է ձախողվելու է։ Լրատվամիջոցները գործել են ազատ, գործում են ազատ և պետք է գործեն ազատ։
Ես այդպես չէի մեկնաբանի, ուղղակի պաշտոնյան փորձում է ինքնապաշտպանվել մամուլից և մամուլի հրապարկումների հետևանքով իր հասցեին հնչեցված քննադատություններից։

– Ի՞նչ դերակատարություն պետք է ունենա մամուլը, պետք է քննադատի՞, թե սիրաշահի օրվա իշխանություններին։ 

– Մամուլը պետք է լինի օբյեկտիվ, մամուլը պետք է ասի ճշմարտությունը ու պետք է այդ ճշմարտությունը ասի բոլորի երեսին, ում դուր չի գա, թող ինքը իր ներսում փնտրի իր սխալը, բայց որ պետք է գործի օբյեկտիվ դաշտում, պետք է գործի ազատ, դա քննարկման ենթակա հարց չէ։ Մամուլի , իմ կարծիքով, Հայաստանում պետք է ունենա և ունեցել է շատ մեծ դերակատարություն՝ որպես 4-րդ իշխանություն։ Մամուլի վերահսկողությունը ամենառեալ վերահսկողությունն է տարբեր վերհսկողական կառույցներից զատ։

hraparak.am



Նման նյութեր