«Վարչապետի և կոմպոզիտորի ջերմագույն գրկախառնության տեսարանը շատերին զարմացրեց. Արդյո՞ք այդքան խստորեն ատում էր Մանսուրյանը նախկին ռեժիմին, թե՞…»
Advertisement 1000 x 90

«Վարչապետի և կոմպոզիտորի ջերմագույն գրկախառնության տեսարանը շատերին զարմացրեց. Արդյո՞ք այդքան խստորեն ատում էր Մանսուրյանը նախկին ռեժիմին, թե՞…»

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիգրան Մանսուրյանը լավ կոմպոզիտոր է: Այո՛ ինքը ճիշտ է ասում. եթե չգրեր երաժշտություն պոպուլյար ժանրի՝ կինոյի համար, չէր դառնա այսքան հայտնի և մեծարված: Թերևս լավ կոմպոզիտոր է, թեև անձամբ իմ նախընտրած երաժշտությունը չէ իր ստեղծագործական ոճը:

Բայց մի հարց եմ ուզում հստակեցնել այսքան օնլայն և օֆլայն մեծարումներից հետո:

Որտե՞ղ էր Տիգրան Մանսուրյանը ԼՏՊ-ի օրերին, երբ Հայաստանը ոչնչացվում էր ներսից: Որտե՞ղ էր Տիգրան Մանսուրյանն այն օրերին, երբ Սիլվա Կապուտիկյանը մեդալ էր վերադարձնում Ռոբերտ Քոչարյանին: Որտե՞ղ էր Տիգրան Մանսուրյանն այն օրերին, երբ ապրիլից հետո Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ութ հարյուր հեկտարն իրականում աղբավայր է և որ ինքը պատրաստ է յոթ շրջան հանձնել: Վերջապես որտե՞ղ էր Տիգրան Մանսուրյանը անցյալ տարվա համաժողովրդական իշխանափոխության օրերին:

Կա՛մ իշխանության կողքին, միշտ, բոլոր իշխանությունների և կա՛մ լռության հետ միասին:

Մտավորականն իրավունք չունի լռելու, երբ իր ժողովուրդը ճակատագրական պահեր է ապրում: Իսկական մտավորականը պետք է ժողովրդի կողքին լինի, պետք է խոսի, բողոքի և պայքարի: Իսկական մտավորականը չպետք է հարմարվողականություն դավանի և եթե ոչինչ էլ չանի՝ լռություն պահպանի: Լռությունը մեղսակցություն է նշանակում, երբ դու պատասխանատվություն ունես ժողովրդիդ առջև հենց միայն այն փաստով ու հանգամանքով, որ քո ոլորտում առաջնորդ ես, ընդունված ես նույն այդ ժողովրդի կողմից և գնահատված: Եթե անգամ գնահատված չես, էլի իրավունք չունես լռելու:

Վարչապետի և կոմպոզիտորի ջերմագույն գրկախառնության տեսարանը շատերին զարմացրեց: Արդյո՞ք այդքան խստորեն ատում էր Մանսուրյանը նախկին ռեժիմին: Թե՞ Փաշինյանին է այդքան շատ մշտապես սիրել:

Նոր իշխանություն, նոր իրավիճակ, հին մոտեցումներ:

Միակ լավն այս պատմության մեջ այն է, որ Մանսուրյանը գոնե հրապարկայնորեն Սերժ Սարգսյանին՝ Արտավազդ Փելեշյանի պես չի դիմել. «շնորհակալություն պարոն ախագահ, որ կաք» խոսքերով:

Ամեն դեպքում անկեղծորեն շնորհավորում եմ կոմպոզիտորի հոբելյանը»:

Տիգրան Մանսուրյանը լավ կոմպոզիտոր է: Այո՛ ինքը ճիշտ է ասում. եթե չգրեր երաժշտություն պոպուլյար ժանրի՝ կինոյի համար, չէր…

Gepostet von Hayk A. Martirosyan am Sonntag, 27. Januar 2019