Բանակի տոնն ու մարզպետի կոկորդիլոս բուծելու անհագ ցանկությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բանակի տոնն ու մարզպետի կոկորդիլոս բուծելու անհագ ցանկությունը

Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գերիշխող տրամադրությունները խիստ հակասական էին՝ բանակի տոն- հայրենասիրական ոգով տոգորվածների լուսանկարներից և նոստալգիկ հիշողություններից մինչև Արարատի մարզպետի կոկորդիլոս բուծելու բուռն ցանկությունների քննարկում:

Եվ այս քննարկումն սկիզբ առավ նախօրեին Ազատությանը տված մարզպետի մի անմեղ հարցազրույցից, որտեղ միլիոնավոր պարգևավճարների ֆոնին երիտասարդ պաշտոնյան մեծահոգաբար խնայում է 104.5 տոկոս պարգևատրումից ցնցված լսարանի նյարդերը՝ փոխարենը իրեն կոկորդիլոս բուծող մարզպետի դիրքերից է մատուցում:

Ազատություն ռադիոկայանի ղեկավար Հրայր Թամրազյանի հարցին, թե կոկորդիլոսի բիզնեսն Արարատի մարզում ի՞նչ եղավ, այդ ծրագիրն իրականություն կդառնա՞ ի վերջո, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երկար- բարակ պատմում է, թե ինչ դժվարությունների է հանդիպել մաքասազերծման ճանապարհին, երբ ՊԵԿ աշխատակիցներն այդպես էլ չեն կարողանում որոշել՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞ է, թե՞ կենդանու, դրա համար էլ կոկորդիլոսի բիզնեսն Արարատի մարզ դեռ չի հասել…

Հաղորդման վերջում մեծ ակնկալիքով սպասողներեին չհիասթափեցնելու համար, մարզպետն, այդուհանդերձ, դրական ժեստ է անում ՝ «Տանզանիայից եկող մեր ներդրողի՝ Հայաստան գալու հետ կապված խնդիրներ կային։ Հիմա խոչընդոտները հարթված են, և մենք առաջիկայում սպասում ենք ներդրողի Հայաստան գալուն»։

Մարզպետի հարցազրույցն արագորեն տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, օգտատերերն սկսեցին մարզպետի զավեշտալի մտքերը հեգնելով «վերաիմաստավորել» ամենատարբեր մեկնաբանություններով: Բայց գույներն ավելի խտացան այն բանից հետո, երբ Ֆեյսբուքում իր համբավն արատավորող ստատուսներին հետևած մարզպետը զայրացավ ու որոշեց իր անձնական էջում Վիկիպեդիայով իր խոսքի ստուգաբանությունն ապացուցել:

«Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան֊կոկորդիլոսագետների համար Վիկիպեդիայից մի հատված.

Ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները):
Ֆիլոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»,-գրում է մարզպետը:

Մարզպետի նետած ձեռնոցին միանգամից արձագանքեցին լրագրողներ, հայտնի բլոգերներ ու բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Blog.168.am-ը հավաքել է ամենահրապարակային դեմքերից մի քանիսի տպավորիչ մեկնաբանությունները:

Արցախի Մարդու իրավունքների նախկին նախկին Ռուբեն Մելիքյանն իր էջին կիսվելով մարզպետի հարցազրույցը՝ գրել է.

«Ականջալու՛ր լինենք Ժողովրդական կոկորդիլոսաբույծի ծանրակշիռ խոսքին։ Լրագրողներին էլ խնդրում եմ հնարավորինս հաճախ հարցազրույց խնդրել պարոնից։ Նրա հերոսական կերպարը պետք է հնարավորինս ամբողջական բացել աշխատավորների առջև։»

Իրավապաշտպանի մեկնաբանուններում կարդում ենք փաստաբանների զվարճալի մեկնաբանությունները Արթուր Եղիազարյան

«Կոկորդիլոսների, ինչպես նաև դինոզավրերի միակ անմիջական հետնորդ հանդիսացող թռչունների նախնիները նույն սողուններն են։ Էնպես որ՝ Տանզանիայից ներկրվելիք կոկորդիլոսի ձվերը հավի ձվի տակ սղցրեք, թող գնա, ինչ մի պատմություն են սարքել 😀 ))))»

Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղը) զարմացած կոկորդիլոսի և թռչնի գենետիկ կոդերը նույնացնող մարզպետի ելույթից՝ իր էջում կիսվելով գրել է.

«Աաաաաաաաաաաա 🙂
Արարատի Գարիկը հիմա էլ կոկորդիլոսի ու թռչունների ընդհանրություններին ա անդրադառնում 🙂

Հետաքրքիր ա ինքը կուրսի ա որ մարդու ու բանանի ԴՆԹները 50%-ով համընկնում են, իսկ իրա պարագայում 100%-ով :)»։

Բնապահպան լրագրող Նարինե Կիրակոսյանն էլ պեղել և բացահայտել է մարզպետի հերթական «կիկսը» և թարմացրել մարզպետի պարգևավճարի թեման։

Քաղաքական լրագրող Կարմեն Դավթյանն իրեն հատուկ ոճով մարզպետի մասին տեղեկանք է պատրաստել.

Տեղեկանք-1
-Տրված Արարատիի մարզպետ Գարոյին

Հայտնում ենք ձեզ առ այն, որ
-Կրակադիլը`
-Թռչուն է`
-Արծիվների ընտանիքից.
-Բացում է թեւերը ու` ըսսսսեեեե~նց`
-Թռնուուուու~մ`
-40 հազար հեկտարի վրայով`
-Մանավանդ փետրվարի 31-ին, 32-ին 48-ին
-Ու հատկապես` 104-ին…
——————————————–
Տեղեկանք-2
-Տրված «Իմ քայլի» դեպուտատկա`
-Թագուհի Ղազարյանին

-Տեղեկացնում ենք ձեզ առ այն, որ բոլոր կ-ով սկսվող բառերը գրվում են առանց «տ»-ի.
-Այսինքն` չեն բազմապատկվում….
-Հանգիստ կարաք չիմանաք բազմապատկման աղյուսակը`
-Որի այլընտրանքը… ոչ թե խաղաղություն, այլ` պատգամավոր դառնալն է…

#Սորոսի_հիմնադրամ

«Սա էլ հեղինակները, որ Արարատի մարզպետ «կոկորդիլոսագետ» Գարիկի վրա ղժժացել են։ Աստղիկին ու էն այպիավորին պարգևատրել 200% աշխատավարձի չափով»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսպես է գրել

Կոկորդիլոսը հպարտ թռչուն է։ Մինչև մի լավ քացով չտաս, չի թռնի…Հին հունական ասացվածք

Gepostet von Հրանտ Մելիք-Շահնազարյան am Montag, 28. Januar 2019

«Կոկորդիլոսը հպարտ թռչուն է։ Մինչև մի լավ քացով չտաս, չի թռնի…

Հին հունական ասացվածք»

«4-րդ իշխաության» թերթի տնօրեն լրագրող Մհեր Ղալեչյանն էլ մարզպետի ելույթից ոգեշնչված՝ կոկորդիլոսի և թռչնի մասին անեկդոտ է հիշել.

Նու, ստիպված կոկորդիլոսների մասին ահագին գիտատեխնիկական գրականություն կարդացի: Հա, պարզվում է, իսկապես, թռչունների…

Gepostet von Mher S. Ghalechyan am Montag, 28. Januar 2019

«Նու, ստիպված կոկորդիլոսների մասին ահագին գիտատեխնիկական գրականություն կարդացի: Հա, պարզվում է, իսկապես, թռչունների ահագին քիփ են»

Օրվա ավարտին Նարինե Կիրակոսյանն իր երկրորդ ստատուսն է տեղադրում ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գարիկ ջան, էջիդ չեմ կարող գրել, դրա համար ինձ մոտ մի երկու քֆուր տամ։ Մեծ կնիկ եմ, սիրտս չի դիմանա՝ չտամ։
Գարիկ ջան, մի ութ ամիս առաջ քեզ բան ասացի, ականջ չդրեցիր, դրա համար ասեմ որ կրկնակի ԴԵԲԻԼ ԵՍ։
Տղա ջան, էս ձվերի մասին վիկիպեդիաները մի կարդա, խայտառակ ես լինում կրկնակի։ Ոնց որ լրիվ Նոր կյանք գյուղի Ժյուլվեռն Չիբուխչյանի կերպարը քեզնից արտագրած լինեն։ Տղա ջան, նեղոսյան կոկորդիլոսը, իրա ձվերն էլ հետը դա հատուկ կենդանիների առքուվաճառքի կոնվենցիայով կարգավորվող ապրանք ա։ Դու քիչ ա մնում համոզես, որ մարդու ամոր***րն ու կենդանու ձվերը իրարից չի տարբերվում։ Տղա ջան, ձեր հետ էլ ուրիշ լեզվով, քան քֆուրով հնարավոր չի խոասալ։
Մյուս դասին կգնաս կսովորես, թե կոկորդիլոսները խի՞ են լացում»։



Նման նյութեր