ԱԺ պատվիրակություններում ընդդիմությունը լիարժեք ներկայացվածություն չունի. fip.am
Advertisement 1000 x 90

ԱԺ պատվիրակություններում ընդդիմությունը լիարժեք ներկայացվածություն չունի. fip.am

Այս շաբաթ ավարտվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորումը, որն ուղեկցվեց «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տարաձայնություններով:

Մասնավորապես, Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունների կազմի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին առաջարկել էր յուրաքանչյուրին տրամադրել մեկական տեղ, եթե այս առումով ընդդիմության միջև լինի կոնսենսուս և կողմ քվեարկեն ներկայացված կազմերին։

Ընդդիմությունը, սակայն, չէր եկել կոնսենսուսի, ինչի արդյունքում ԲՀԿ-ն ներկայացվածություն չունի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, իսկ ԼՀԿ-ն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում:

Ըստ «Իմ քայլը» դաշինքի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի, ԱԺ նախագահն առաջարկել է, որ այս երկու ԽՎ-ներում ապահովվի բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը, իսկ «Իմ քայլի» ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել վերոնշյալ առաջարկը և զիջել մեկական քվոտա ընդդիմությանը, եթե բոլոր ԽՎ-երի կազմերի հաստատման դեպքում հաստատվի կոնսենսուս։ «Սակայն պարզվեց, որ ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել են նոր պահանջներ ներկայացնել և ի վերջո մինչ քվեարկությունը կար «կոնսեսուս մինուս 1» պատկերը, և մեծամասնությունը, կարծում եմ, արդարացիորեն քվեարկեց ըստ նախնական սկզբունքի, այն է՝ բոլոր պատվիրակությունների պարագայում համամասնությունը ընդունելով որպես միակ սկզբունք»,- մասնավորապես, հայտնել է Կոստանյանը։

Այս հարցին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ որի, իրենց քաղաքական ուժը դեմ է մեծամասնության կողմից նման «լավություններին» և դեմ է արտահայտվել «Իմ քայլի» առաջարկին՝ անարդար բաշխման պատճառով։

Ամբողջությամբ՝ fip.am



Նման նյութեր