Անակլիա խորջրյա նավահանգիստը, եթե նույնիսկ «Վերին Լարսի» ոչ լիարժեք այլընտրանք դառնա, ապա Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումների համար նոր շնչերակ կարող է լինել։ Դրանում համոզված է տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
Վրաստանի Անակլիա ավանում առաջին խորջրյա նավահանգստի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականին։ Նավահանգստի զարգացման 9 փուլ է նախատեսվում, դրանք իրականացնելու համար մոտ 50 տարի կպահանջվի։ Առաջին փուլի շրջանակում նավահանգիստը կկարողանա տարեկան 900 հազար կոնտեյներ ընդունել։ Հետագայում ծավալները աստիճանաբար կավելանան։ Նախագիծ ընդհանուր արժեքը 2,5 մլրդ դոլար է։
«Որքանով դա «Վերին Լարսի» այլընտրանք կդառնա, դժվար է ասել, սակայն կարելի է հարյուրտոկոսանոց վստահությամբ հայտարարել, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար լրացուցիչ շնչերակ կբացվի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ցագարեիշվիլին։
Անակլիա նավահանգստում հիմնական շեշտը կդրվի կոնտեյներային բեռնափոխադրումների վրա։ Ցագարեիշվիլիի խոսքով` կոնտեյներային փոխադրումների շուկան ընդլայնվում է ամբողջ աշխարհում, այդ թվում` Մերձսևծովյան երկրներում։ Տարեկան աճը 8-10% է կազմում։
«Կոնտեյներային փոխադրումների հիմնական մասը, որը կմտնի Անակլիայի նավահանգիստ, այնուհետև կուղղվի Հայաստան, Ադրբեջան կամ կբաշխվի Վրաստանի տարածքով», – ասաց Ցագարեիշվիլին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am