Ինչպե՞ս պլանավորել սոցցանցերի գրառումները 1 վայրից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պլանավորել սոցցանցերի գրառումները 1 վայրից

Բոլորս էլ գիտենք սոցցանցերում մեր բրենդի ակտիվ լինելու կարևորության մասին։

Բայց, շատ հաճախ մենք շատ ժամանակ ենք ծախսում տարբեր սոցցանցերում գրառումները ձեռքով տեղադրելու վրա։

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարող է Buffer պլանավորման գործիքը օգնել ձեզ խնայել ժամանակ և ռեսուրս՝ ավելի արդյունավետ դարձնելով ձեր աշխատանքը։

Ի՞նչ է Buffer-ը

Buffer-ը սոցցանցերի գրառումները պլանավորելու օնլայն գործիք է։ Այն օգնում է բիզնես անհատներին և մարքեթինգային թիմերին պլանավորել սոցցանցերի հաշիվների գրառուները, ինչպես նաև ուսումնասիրել գրառումների արդյունավետությունը և կառավարել բոլոր հաշիվները մեկ տեղից։

Ինչպե՞ս սկսել

Սկսելու համար նախ հարկավոր է այցելել Buffer-ի կայք և գրանցվել այնտեղ։

Գրանցումը բարեհաջող ավարտելուց և կայք մուտք գործելուց հետո հայտնվում ենք Buffer-ի Dashboard-ում, որտեղից էլ պետք է սկսենք կցել մեր սոցցանցերի հաշիվները։

Սեղմենք “Connect your social accounts” կոճակի վրա որպեսզի ավելացնենք մեր առաջին հաշիվը։

Buffer-ի անվճար տարբերակը թույլ է տալիս ավելացնել և կառավարել մինչև 3 հաշիվ։ 3–ից ավել հաշիվներ կառավարելու համար հարկավոր է գնել բաժանորդագրության պլաններից մեկը (այդ մասին կխոսենք մի փոքր ուշ):

Եկեք կցենք Facebook-ի էջ։ Մնացած հաշիվները նույն կերպ են կցվում Buffer-ին։ Նախ, սեղմենք Facebook page կոճակի վրա։

Հարկավոր է մուտք գործել ձեր Facebook-ի հաշիվ և սեղմել Log In կոճակի վրա։

Այնուհետև մեր առաջ կբացվի պատուհան, որտեղ պետք է նշենք այն էջերը, որոնք ցանկանում ենք կցել մեր Buffer-ի հաշվին և սեղմել Next կոճակի վրա։

Եթե ոչ մի արտասովոր խնդիր չկա և կարգավորումը բարեհաջող է տեղի ունեցել, կտեսնենք նմանատիպ պատուհան մեր էկրանին։

Այս քայլով ավարտում ենք էջի կցման գործընթացը մեր Buffer-ի հաշվին և տեսնում ենք նմանատիպ պատկեր։

Buffer-ի անվճար տարբերակը թույլ է տալիս մեզ կցել Facebook էջի, Facebook խմբի, Twitter-ի էջի, Instagram-ի էջի և Linkedin-ի էջի հաշիվները։ Կա նաև այլ սոցցանցերի հաշիվներ կցելու հնարավորություն, ինչպիսին է Pinterest-ը օրինակ։ Բայց դա արդեն հասանելի է միայն բաժանորդագրված օգտատերերին։

Եկեք պլանավորենք մեր առաջին գրառումը։ Անհրաժեշտ է սեղմել բացված էջում գտնվող “What would you like to share” դաշտի վրա։

Այստեղ արդեն կարող ենք տեղադրել մեր գրառման նկարը կամ վիդեոն, հղումը կամ տեքստը և ստանալ մեր գրառման վերջնական պատկերը։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Այնուհետև գրառման օրն ու ժամը հստակ ներմուծելու համար անհրաժեշտ է սեղմել “Add to Queue” կոճակի կողքի սլաքի վրա, որը մեզ կառաջարկի երկու հնարավորություն. տարածել հիմա կամ պլանավորել գրառումն այլ օրվա և ժամի համար։ Մենք կընտրենք “Schedule post” կոճակի վրա որից հետո կբացվի այս պատուհանը։

Այստեղ արդեն կարգավորում ենք հստակ օրն ու ժամը տվյալ գրառման համար և սեղմում “Schedule” կոճակի վրա։ Այսքան բան 🙂

Եթե ցանկանում եք միևնույն գրանցումը կիսվել մի քանի սոցցանցերում, ապա նախ հարկավոր է կցել մյուս սոցցանցերի հաշիվները Buffer-ին և գրառումը պատրաստելուց նշել նաև այդ սոցցանցերը։

Գրել այն տեքստը, որը ցանկանում եք որ երևա նշված սոցցանցում և նույն կերպ պլանավորել այն նշված օրվա համար։

Եթե ցանկանում եք պլանավորել ձեր գրառումները ինչ-որ ժամային գոտու ժամերով, ապա հարկավոր է սեղմել ձեր սոցցանցի հաշվի վրա և գնալ Settings=>Posting Schedule հատվածը։

Այստեղից կարող ենք ընտրել ցանկացած ժամային գոտի։

ինչպես նաև ավելացնել ֆիքսված ժամեր շաբաթվա օրերի համար և այլևս չմտածել ժամերը ձեռքով տեղադրելու համար։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել Add Posting Time կոճակի վրա և ավելացնել ժամերը տվյալ օրերի համար։

Թերևս այսքան են Buffer-ի հիմնական կիրառությունները, որոնք կօգնեն ձեզ հեշտ պլանավորել ձեր բոլոր հաշիվների գրառումները 1 վայրից։

GINE KASEQ?

Ինչպես արդեն նշեցի, Buffer-ն ունի անվճար և վճարովի տարբերակ իր գործիքը օգտագործելու համար։

Անվճար տարբերակ $0։

Սոցցանցերի քանակը ՝ մինչև 3,
Օգտատերերի քանակը՝ 1,
Յուր․ սոցցանցի համար ամսական գրառումների քանակը ՝ 10,
Հասանելի սոցցանցերը՝ Twitter, Facebook, LinkedIn և Instagram։

Pro փաթեթ։ $15/ամիսը

Սոցցանցերի քանակը ՝ մինչև 8,
Օգտատերերի քանակը՝ 1,
Յուր․ սոցցանցի համար ամսական գրառումների քանակը ՝ 100,
Հասանելի սոցցանցերը՝ Twitter, Facebook, LinkedIn, Pinterest և Instagram։

Small Business փաթեթ։ $99/ամիսը

Սոցցանցերի քանակը ՝ մինչև 25,
Օգտատերերի քանակը՝ 6,
Յուր․ սոցցանցի համար ամսական գրառումների քանակը ՝ 2000,
Հասանելի սոցցանցերը՝ Twitter, Facebook, LinkedIn, Pinterest և Instagram։

Medium Business փաթեթ։ $199/ամիսը

Սոցցանցերի քանակը ՝ մինչև 50,
Օգտատերերի քանակը՝ 11,
Յուր․ սոցցանցի համար ամսական գրառումների քանակը ՝ 2000,
Հասանելի սոցցանցերը՝ Twitter, Facebook, LinkedIn, Pinterest և Instagram։

Large Business փաթեթ։ $399/ամիսը

Սոցցանցերի քանակը ՝ մինչև 150,
Օգտատերերի քանակը՝ 26,
Յուր․ սոցցանցի համար ամսական գրառումների քանակը ՝ 2000,
Հասանելի սոցցանցերը՝ Twitter, Facebook, LinkedIn, Pinterest և Instagram։

Յուր․ փաթեթ ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց մասին կարող եք ծանոթանալ այցելելով Buffer-ի կայք։

Ամփոփում

Եվ ուրեմն, կարող եք հենց այս պահից էլ սկսել պլանավորել ձեր գրառումները Buffer-ի օգնությամբ: Սկսեք անվճար փաթեթից և երբ արդեն ունենաք անհրաժեշտություն ավելի շատ սոցցանցեր կառավարելու, կարող եք բաժանորդագրվել տրամադրվող փաթեթներից մեկին։

Ի՞նչ տարբերակներ ես կիրառում սոցցանցերի գրառումները պլանավորելու համար։ Օգտագործու՞մ ես արդյոք գործիքներ թե ձեռքով ես տեղադրում դրանք։

Թվային մարքեթինգի ո՞ր թրենդները կլինեն ակտուալ 2019-ին։ Ինչի՞ն է անհրաժեշտ ուշադրություն դարձնել բրենդը թվային հարթակներում առաջխաղացնելու համար՝ SMM, արհեստական ինտելեկտ, թե՞ վիդեո մարքեթինգ։

Ռոման Դենեղյան

medium.com



Նման նյութեր