Մեր լյարդն այնքան շատ տոքսիններ է ֆիլրտում օրգանիզմում, որ նույնպես մաքրման պահանջ է զգում: Գոյություն ունի հիասքանչ ըմպելիք, որը գերազանց լուծում է այդ խնդիրը: Հաճելի լրացում կդառնա և այն, որ դրա օգնությամբ դուք կարող եք ազատվել ավելորդ քաշից: Չէ: որ, երբ լյարդը ճիշտ չի աշխատում, վնասակար նյութերը կուտակվում են և իրենց են ձգում ավելորդ կիլոգրամները: Ընդամենը 72 ժամ անհրաժեշտ կլինի, որպեսզի օրգանիզմը սկսի աշխատել՝ ինչպես ժամացույց: Իսկ ինչպես է պատրաստվում այդ հրաշք ըմպելիքը:
Ի՞նչ մեթոդ է սա
Խմեք այս ըմպելիքը օրը 2 անգամ, 3 օրերի ընթացքում:
Այդ ընթացքում ընդունեք փոքր չափաբաժիններով կերակուր:
Շատ ջուր խմեք:
Հրաշք ըմպելիքի բաղադրիչները
- Կիտրոն – 3 հատ
- Կտրատված մաղադանոս – 1 բաժակ
- Գոլորշով մշակված նեխուրի ցողուն – 5 հատ
- Ջուր – 6 բաժակ
Պատրաստման եղանակը
- Բլենդերի օգնությամբ խառնել կիտրոնի հյութը, մաղադանոսը և նեխուրը:
- Հետո ավելացնել ջուրը և նորից խառնել:
- Խմել օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ, 3 օրերի ընթացքում: Դրանից հետո ընդմիջում անել: Կրկնել 7-10 օր հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը