Ծիծաղելի դիմահարդարումով, դատարկ գրպանով, բայց երջանիկ. մարզից եկած ուսանողուհիների կյանքը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ծիծաղելի դիմահարդարումով, դատարկ գրպանով, բայց երջանիկ. մարզից եկած ուսանողուհիների կյանքը. armeniasputnik.am

Մարզերից եկած ուսանողների կյանքը միշտ չէ որ քաղցր է, հատկապես երբ նրանք ինտեգրվում են նոր պայմաններին։ Տարիներ անց հետ ես նայում և չես հավատում, որ քաղաքն օտար էր, իսկ ընկերներ ընդհանրապես չունեիր։

Ամեն առավոտ անցնում եմ ավտոբուսի կանգառի կողքով, որտեղ ուսանողները՝ ականջակալներով, թղթապանակներով և հիմնականում դեմքի քնկոտ արտահայտությամբ սպասում են իրենց տրանսպորտին։ Միշտ մտածում եմ, թե ինչպիսի պայմաններում և ում հետ են նրանք ապրում։ Գրեթե 100-տոկոսանոց ճշգրտությամբ կարող եմ տարբերել տեղացիներին և եկվորներին։ Նույնիսկ, երբեմն, խոսում եմ նրանց հետ, որպեսզի ստուգեմ տեսությունս։ Խնդիրը երիտասարդների հագուստը կամ պահվածքը չէ, այլ հայացքը։ Ոչ երևանցիներն աչքերով միշտ ինչ-որ բան են փնտրում և երազկոտ նայում այն կողմը, որտեղից պետք է գա ավտոբուսը։

Ընդհանրապես ուսանողներն ուրախ են ապրում, նույնիսկ եթե երբեմն քաղցած են և միշտ չէ, որ հագնելու բան ունեն։ Այդ կենցաղը հատկապես գեղեցիկ է, եթե դու մարզից եկած ուսանողուհի ես, որը պետք է նույն բնակարանում ապրի մյուս ընկերուհիների հետ, որոնք իր պես գիժ են ու համառ։ Հետագայում արդեն նրանց հանդիպում ես փողոցում, հարցուփորձ անում, և յուրաքանչյուր «հիշո՞ւմ ես»-ը վարակիչ ծիծաղ է առաջացնում։

Տասը տարի առաջ երկու մեծ ճամպրուկներով և քաղաքի հանդեպ ահռելի վախով եկա Երևան, որտեղ ընդհանրապես չունեի ծանոթներ կամ ընկերներ։ Հորդառատ անձրև էր, շուրջբոլորս մոխրագույն էր։ Զարմիկս ինձ տարավ կիսաքանդ շենք, դրանից հետո՝ ճռճռացող մանրահատակով հին բնակարան և չկարողացավ ինձ թողնել գնալ, քանի որ հասկանում էր՝ այս պայմաններում ես երկար չեմ մնա։ Պարզվեց, որ մեզ խաբել են․ ես ապրելու եմ ոչ միայն ևս մի ուսանողի, այլ նաև լուրջ խնդիրներ ունեցող տատիկի հետ։ Բայց ինձ նման զզվող մարդու համար ամենասարսափելին բոլոր կարիքների համար մեկ լվացարանն էր և խոհանոցի բացակայությունը։ Եղբորս հետ պայմանավորվեցինք, որ ոչինչ չենք պատմելու ծնողներիս, որոնք ինձ վստահել էին նրան։ Նա հեռացավ։ Ես ամբողջ գիշեր լաց եղա և որոշեցի, որ հարազատ եմ դառնալու այս քաղաքին։

Առաջին շաբաթն ամենասարսափելի էր իմ կյանքում։ Այդ ժամանակ ես չգիտեի տրանսպորտային միջոցների երթուղիները և մշտապես կորում էի քաղաքում։ Այդ օրերին տաքսիստները կարգին գումար վաստակեցին իմ տեղագրական կրետինիզմի վրա։

Հենց այդ օրերին հասկացա, որ որոնման համակարգերը կարող են ինձ սովորեցնել, թե ինչպես կարելի է եռացնելով կամ սպիրտով ախտահանել սպասքը։ Իսկ մթությունը դադարեց վախենալու լինել։ Պարզվեց, որ քաղցը կարող է հաղթել զզվանքին, իսկ քնել կարելի է նաև միացրած հեռուստացույցի բարձր ձայնի տակ։ Ես, իհարկե, ուժեղ աղջիկ եմ, բայց տեղափոխվեցի ընդամենը մեկ ամսի անց։ Երբեմն արթնանում եմ տարեց հարևանուհուս վանիլային օծանելիքի բույրից և հիշում նրա փչացրած «Նապոլեոնները», որոնք չփորձեցի, քանի որ չկարողացա հաղթահարել ինքս ինձ։

Դրանից հետո արդեն սկսվեց մարզից եկած ուսանողուհու իսկական ուսանողական կյանքը։ Որպես կանոն, տարբեր բուհերի ուսանողուհիները մեկսենյականոց բնակարան են վարձում քաղաքի  ծայրամասերում, թեև այդ գումարով կարող են լավ բնակարան վարձել կենտրոնում, բայց սկզբում գլխի չեն ընկնում այդ մասին։ Եվ ամեն առավոտ տունը մաքրելու, ճաշ եփելու և աման լվալու ժամանակացույց են կազմում։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն դնում է «լավ աղջկա» տեղ, թեև միշտ վախենում է նստել սխալ ավտոբուս կամ իջնել սխալ կանգառում։ Եվ նրանք հագնվում են ոչ թե նորմալ մարդկանց, այլ ցուցափեղկերի մանեկենների նման։ Առաջին կուրսեցիներն ընդհանրապես չգիտեն դիմահարդարում անել և հիշեցնում են «Մորոզկո» ֆիլմի «ցարևնային»։

Այդպես էր նաև ինձ հետ։ Քաղաքի բոլոր մասերում դեգերումներից և մի քանի բնակարան փոխելուց հետո, ես հայտնվեցի ուսանողական դրախտում։ Բնակություն հաստատեցի երեք աղջիկների հետ, բնականաբար, քաղաքի ծայրամասում։ Կոլեկտիվը համակարգված էր, առավոտյան՝ սուրճ և վարսահարդարում, ցերեկը՝ ուսում, իսկ երեկոյան՝ դիմակներ, մատնահարդարում, վեճ երկուսի միջև, մինչև մյուսները դաս են անում կամ խանութ վազում։ Մի անգամ մենք հաջողեցրինք մի շաբաթում ծախսել մեկ ամսի համար նախատեսված փողերը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր