«Անոր պես խելացի, անոր պես կատարյալ, անոր պես աղվոր, անոր պես ուժով մարդ չի կա…»
Advertisement 1000 x 90

«Անոր պես խելացի, անոր պես կատարյալ, անոր պես աղվոր, անոր պես ուժով մարդ չի կա…»

Չեստերտոնը գրում էր, որ դասական գրականություն պետք է կարդալ, որպեսզի զոհ չգնալ անընդհատ հայտնվող մոդայիկ գաղափարական հովերին։

Իսկ հիմա կարդացեք Երվանդ Օտյանի «Պրոպագանդիստը» վիպակից հեղափոխական մի կերպարի այս նկարագրությունը․

«Իր թափառականության մեջ Կուլտամյանց ամեն անցած տեղերը կարող եղած էր ձգել նաև քանի մը խանդավառ հիացողներ իր վրա։

Ասոնք այն երիտասարդներն էին, որոնց հաճախ կը հանդիպինք։ Ապուշության սահմանները դեգերող սոսկալի կերպով անտանելի էություններ, որոնք իրենց կյանքը կանցնեն բերանաբաց հիանալով որևէ մեկուն վրա, որ բախտը կամ մանավանդ անբախտությունը կունենար իրենց վրա ազդելու։ Ա՛լ անիկա է իրենց մտատիպարը՝ հերոսը՝ կուռքը։

Անոր պես խելացի, անոր պես կատարյալ, անոր պես աղվոր, անոր պես ուժով մարդ չի կա ու վա՜յ անոր, որ համարձակվի խնդրո նյութ ընել իրենց կուռքին հազար ու մեկ արժանիքներեն մին, այն ատեն գրեթե մոլեգին կատաղությամբ կը հարձակին ընդդիմախոս ամբարիշտին դեմ և կը ջանան ամեն խենթուխելառ միջոցներով պաշտպանելու սրբություն սրբոցը որ սակայն, իրենց իսկ հայտարարությամբ «արդեն երբեք պաշտպանվելու պետք չունի»։

1901 թվական․․․

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր