
Araratnews.am-ը Ապրիլյան քառօրյայի երրորդ տարելիցի հետ կապված զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ՝ փորձելով տարիների հեռվից գնահատել տեղի ունեցածը։
Araratnews.am-ը Ապրիլյան քառօրյայի երրորդ տարելիցի հետ կապված զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ՝ փորձելով տարիների հեռվից գնահատել տեղի ունեցածը։
– Պարոն Մեհրաբյան, այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցն է, և երեք տարի անց կարող ենք որոշակի գնահատականներ տալ իրադարձություններին։ Ինչո՞ւ տեղի ունեցավ քառօրյան։
– Կար մի քանի պատճառ, որ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ։ Նախևառաջ՝ 3 տարի առաջ Ալիևի բռնապետությունը դիմեց այդ գործողություններին, քանի որ հասկացել էր, որ հայկական կողմի համար իր քայլերը լինելու են հանկարծակի։ Երկրորդ՝ Ադրբեջանին թվում էր, թե ինքը բավարար ուժեղ է իր նպատակներին հասնելու համար, երրորդ՝ Ալիևը ռուսներից ուներ լռակյաց համաձայնություն, և չորրորդն այն էր՝ Ադրբեջանը վստահ էր, որ բոլոր հարցերն Արևմուտքի հետ կարելի է լուծել արդեն կատարված փաստը սեղանին դնելով։ Եվ սկսեց այդ հարձակումը։ Իհարկե, Ադրբեջանն այդ իմաստով սխալ հաշվարկեց միայն առաջին կետը, այսինքն՝ այն, որ Հայաստանը իբր բավարար թուլացած է և կկարողանա հասնել իր նպատակին։ Այստեղ սխալվեցին, որովհետև հակառակորդն ամենակարևոր գործոնը չէր հաշվարկել, որ Հայաստանի զինված ուժերը և Արցախի ՊԲ-ն, խնդրի նյութական կողմից զատ, օժտված են արժանապատվությամբ և հերոսությամբ։ Հենց դրա վրա Ալիևի ռեժիմը ջարդեց իր ատամը։ Իսկ մնացած հաշվարկներում, այո՛, ադրբեջանցիները ճիշտ էին։ Այո՛, ռուսների հետ նրանք ունեին լռակյաց համաձայնություն և գուցեև կարողանային Արևմուտքին կանգնեցնել կատարված փաստի առաջ։
Ամբողջությամբ՝ araratnews.am