Այսօր հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, թե մեր օրգանիզմին ինչ վնաս է հասցնում խոլեստերինը։ Իսկ ի՞նչ գիտենք մենք տրիգլիցերիդների մասին։ Մեզնից ոչ բոլորը կարող են վստահությամբ պնդել, որ իրենց արյան մեջ եղած տրիգլիցերիդների մակարդակը գտնվում է նորմայի սահմաններում։
Իրականում տրիգլիցերիդները կարող են խոլեստերինից վտանգավոր լինել։ Բանն այն է, որ ճարպերի այս տեսակը առկա է յուրաքանչյուր մարդու սննդակարգում՝ ժամանակի ընթացքում էականորեն մեծացնելով ինֆարկտի առաջացման ռիսկը։ Միևնույն ժամանակ մենք հաճախ չենք էլ կասկածում, որ մեր առողջությունը գտնվում է լրջագույն վտանգի մեջ։
Այդ պատճառով էլ շատ կարևոր է ուշադիր լինել սննդի ընտրության ու օգտագործվող ճարպերի քանակի նկատմամբ։ Դա թույլ կտա պաշտպանվել արյան մեջ ճարպի մասնիկների կուտակումից, որոնք, նստելով արյունատար անոթների պատերին, կարող են դառնալ այնպիսի վտանգավոր հիվանդության ի հայտ գալու պատճառ, ինչպիսին աթերոսկլերոզն է։ Ինչպես հայտնի է, վերջինս հանգեցնում է արյան շրջանառության խանգարումների։
Մյուս կողմից անհրաժեշտ է հասկանալ պարբերական բժշկական ստուգումների կարևորությունը։ Հաճախ տրիգլիցերիդների բարձր մակարդակն արյան մեջ չի ուղեկցվում հստակ նշաններով։ Այս խաթարումը հակված է առաջընթաց գրանցել աննկատ՝ աստիճանաբար շատ լուրջ վտանգի ենթարկելով մեր առողջությունն ու կյանքը։
Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է հոգ տանել առողջության մասին՝ ճիշտ ընտրված նախաճաշերի օգնությամբ։
- Սև հաց extra virgin ձիթապտղի յուղով։
Ձիթապտղի յուղի մեջ պարունակվող օմեգա-3 վիտամիններն օգնում են նվազեցնել արյան մեջ տրիգլիցերիդների քանակը, որոնց պատճառով մեր անոթները կորցնում են էլաստիկությունը, իսկ լյարդը գերծանրաբեռնվում է։
Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նախաճաշել ձիթապտղի յուղով սև հացով։ Միևնույն ժամանակ չարժե մոռանալ, որ ամենից շատ դրա համար հարմար է ամբողջական ցորենահատիկի հացը։ Պետք է խուսափել ռաֆինացված ալյուրից պատրաստված հացից։
- Հատապտուղներ։
Հոգ տանելով արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակի մասին՝ շատ մարդիկ լուրջ սխալ են գործում՝ համարելով, որ դրա համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ տարատեսակ մրգեր ուտել։
Զգույշ եղիր նման հայացքների հետ, քանի որ մրգերի մեջ պարունակվող ֆրուկտոզան կարող է բարձրացնել արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը։
Դրա համար էլ խոսքը բոլորովին էլ այն մասին չէ, որ օրվա ընթացքում բավականաչափ մրգեր ուտես։ Պետք է կարողանալ ճիշտ ընտրել մրգերը՝ դրանք միմյանց հետ համադրելով ու չչարաշահելով նրանց օգտագործումը։
Խորհուրդ է տրվում չափավոր լինել չորամրգերի, օրինակ, չամիչի ու խուրմայի հետ։ Իսկ ահա ելակը, հապալասը, բալը և մորին անպայման պետք է ներառել սեփական սննդակարգի մեջ։ Այդ հատապտուղները գերազանց համադրվում են բանանի՝ ևս մեկ մրգի հետ, որ հանդիսանում է անոթների առողջության համար մեր պայքարի հավատարիմ դաշնակիցը։
- Զարմանալի առավոտյան ըմպելիք, որը թույլ է տալի նվազեցնել տրիգլիցերիդների մակարդակը։
Խ՚որհուրդ է տրվում այն պատրաստել շաբաթական 3 անգամ։ Մնացած օրերին առավոտը կարելի է սկսել դասական սև սուրճից։
Ինչ վերաբերում է սուրճին, ապա աշխատիր նրա մեջ կաթ, սերուցք ու ճարպերի այլ աղբյուրներ չավելացնել։ Հենց դրանց պատճառով օգտակար սուրճը հավատարիմ ընկերոջից վերածվում է մեր սրտի համար ոխերիմ թշնամու։
Բաղադրատոմսը՝
- 1 բաժակ սպանախի թարմ տերևներ – 30գ
- Խնձոր
- 5 ճաշի գդալ կիտրոնի հյութ – 50 մլ
- 1 ճաշի գդալ վարսակ – 10 գ
- 1 բաժակ ջուր – 200 մլ
Պատրաստման եղանակը՝
Նախ անհրաժեշտ է լավ լվանալ սպանախի տերևներն ու խնձորը։ Խնձորի կեղևը պետք չէ մաքրել։ Խնձորը բաժանիր 4 մասի ու մաքրիր սերմերը։ Ապա հարիչի մեջ լցրու բոլոր բաղադրիչները ու այնքան հարիր, որ ըմպելիքի բաղադրությունը համասեռ լինի։
- Հաճախ օգտագործիր վարսակ։
Այն հանդիսանում է ցանկացած դիետայի անփոխարինելի տարր։ Լինելով ամենակարևոր հացահատիկային կուլտուրաներից մեկը՝ վարսակը մեծ օգուտ է տալիս մեր սիրտ-անոթային համակարգի առողջությանը։
Նրա շնորհիվ մենք կարող ենք կարգավորել արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակը՝ պահպանելով կայուն քաշն ու առույգ զգալով։ Վարսակի օգտակարության գաղտնիքը թաքնված է լուծվող և չլուծվող բջջանյութի մեջ։ Օրինակ, վարսակը պարունակում է բետա-գլյուկան ու այլ ակտիվ բաղադրիչներ, որոնք բարելավում են խոլեստերինի ու տրիգլիցերիդների մետաբոլիզմը։ Դա իսկական սենսացիա է։
- Ավոկադո և ձմերուկ։
Ձմերուկի մեջ գործնականորեն բացակայում է ֆրուկտոզան։ Այն նաև հանդիսանում է մեծ քանակությամբ վիտամինների ու հանքանյութերի աղբյուր ու շատ ջուր է պարունակում։ Ձմերուկի և ավոկադոյի համադրությունը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։
Ավոլադոն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ։
Շատ լավ կլինի, եթե մի կտոր ձմերուկի հետ ուտեք կեսից քիչ պակաս ավոկադո։ Մրգերի այդ ոչ մեծ չափաբաժինը պարունակում է այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է՝ բջջանյութ, կալիում, մագնեզիում, C վիտամին։ Հաջողության բանալին սովորաբար թաքնված է նրանում, որ սնունդը բազմազան ու չափավոր լինի։
- Ընկույզով խնձոր։
Այս բաղադրատոմսը շատ պարզ է, համեղ ու հագեցնող։ Այն բաղկացած է կեղևով կտրատած կանաչ խնձորից ու մի բուռ ընկույզից։ Այս համադրությունը շատ օգտակար է մարդու սիրտ-անոթային համակարգի համար։ Ինչպես խնձորի միջուկը, այնպես էլ նրա կեղևը առանձնանում են հակաօքսիդանտների, պեկտինի ու բջջանյութի բարձր պարունակությամբ։
Դա նրանց դարձնում է բարձր տրիգլիցերիդների դեմ պայքարի մեր հավատարիմ դաշնակիցը։
Ընկույզն իրենից չհագեցած մոնոճարպերի, E վիտամինի, ֆոլաթթվի ու մագնեզիումի հարուստ աղբյուր է ներկայացնում։ Նրանք նաև օժտված են հակաբորբոքային հատկություններով։
Այս բաղադրատոմսը պատրաստելիս աշխատիր ընտրել օրգանական ծագման մրգեր։ Հոգ տար քո առողջության մասին արդեն այսօրվանից։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը