«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ ենանում: Օրերս հայտնի դարձավ, որ նրանքծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից գործարանըփակվում է և մի քանի հարյուր աշխատակիցներգործազուրկ են դառնալու: Թե ինչու է գործարանի տնօրինությունը նման որոշում կայացրել, դժվար չէ կռահել:
Նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական զարգացմանհանձնաժողովում քննարկվում էր Հայաստանումցեմենտ արտադրողների շուկայական դիրքերըպաշտպանող նախագիծ: Առաջարկվում էր ցեմենտներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուրտոննայի համար 22 հազար դրամ։ 2018-ին Հայաստանում սպառված 730 հազարտոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝տեղական արտադրության։ Նախագիծը համարվում էր Գագիկ Ծառուկյանինառնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանիաշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանականցեմենտի պատճառով տեղական ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:
Թվում էր, թե Ծառուկյանի հիմնավորումները հասկանալի էին: Սակայն «տրանսգենդերային» հայտնի սկանդալից հետո Փաշինյանն ու նրա կողմնակիցները որոշեցին շանտաժի լեզվով խոսել Ծառուկյանի հետ: Սկզբում վերջինիս համոզում էին պաշտոնազուրկ անել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, համարելով, որ նա է եղել այդ աղմուկի հրահրման գլխավոր պատճառը: Սակայն Ծառուկյանը քաջ գիտակցում էր, որ սա իշխանությունների կողմից հեռու գնացող ծրագիր է: Այդ քայլով նրանք ուզում էին ոչ միայն «մաքրվել» տրանսգենդերային սկանդալից, այլև մեղքը բարդել ԲՀԿ-ի վրա:
Իսկ տիկին Զոհրաբյանին չեզոքացնելուց հետո նրանք կթմբկահարեին, որ «ԲՀԿ-ն ամբողջովին հայտնվել է իրենց գրպանում», խաղից վերջնականապես հանելով ու խայտառակելով Ծառուկյանին ու նրա թիմակիցներին: Հասկանալի պատճառով, Ծառուկյանը քաղաքական ինքնասպանության չէր կարող գնալ: Եվ ահա որոշում կայացրին Ծառուկյանին նեղել տնտեսական գործիքներով: Սկզբում հարկայինը հայտնվեց Առինջ մոլում, իսկ հետո ԱԺ-ի վերը նշված հանձնաժողովում քայլարականներնանսպասելիորեն սկսեցին հիմնավորել, որ ներմուծվող ցեմենտի վրա պետտուրքը պետք է վերացնել կամ էապես նվազեցնել, որպեսզի «տեղական արտադրողը ցեմենտի գինն արհեստական թանկ չվաճառի»:
ԲՀԿ-ականների այն հիմնավորմանը, որ այդ դեպքում մոտ 400 հոգի անգործ կմնա, փաշինյանականները բացահայտ նշում էին, որ «ավելի լավ է 400 մարդ առանց աշխատանքի մնա, միայն թե երկրում ցեմենտի գինը էապես նվազի»: ԲՀԿ-ականների այն հիմնավորումը, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որշուկան վերցնելուց հետո իրանցիները համաձայնեցված ցեմենտի գինը կթանկացնեն, փաշինյանականներին չէր համոզում: Որովհետև, նրանց հիմնավորման իրական մոտիվացիան այլ էր:
Նրանք իրականում տնտեսական ձևակերպումների մեջ քաղաքական սպառնալիք էին տեսնում, որպեսզի «կոտրեն» Ծառուկյանին այլ հարցերում: Այսինքն, նրանց պետք էր սպառնալ, այլ ոչ թե սպառնալիքի իրացումը: Դրա համար էր հանձնաժողովը «սողոմոնյան» որոշում կայացրեց, որ ներմուծվող ցեմենտի վրա տուրքը մեկ տարի թողնել նույնը և մեկ տարի անց կրկին վերադառնալ նույն խնդրին:
Քաղաքական լեզվով ասած՝ Փաշինյանը Ծառուկյանին մեկ տարի ժամանակ է տալիս իրեն հնազանդվելու համար: Արդյունքում Ծառուկյանի պատասխանը չուշացավ: Եվ ահա ցեմենտի գործարանի աշխատակիցները կանգնած են ծանր վիճակի առաջ:
Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը
Այս ամենը ցցուն է դարձնում Փաշինյանի իրական նպատակները: Նրա համար իրականում տնտեսական խնդիր չկա: Նրա համար բոլոր խնդիրները դարձել են անձնական խնդիրներ: Այս մարդը ուզում է ինքնահաստատվել՝ մյուսներին նվաստացնելով, որպեսզի իրենից վախենան, իրեն ենթարկվեն, իր կապրիզները, կասկածները անհապաղ բավարարվեն: Պետական բոլոր գործիքները՝ հարկային, մաքսային, ՀՔԾ-ն, դատախազությունը, ԱԺ-ն դարձել են այդ կապրիզների բավարարման գործիքներ: Փաշինյանին թվում է, թե հենց դա է կոչվում իշխանություն:
«Բա ինչու՞ նախկիններին կարելի էր, իսկ ինձ՝ ոչ»,- անկեղծորեն մտածում է Փաշինյանը: Չգիտակցելով, որ նման իշխանություն,իրականում, ոչ ոք չի ունեցել և ոչ թե այն բանի պատճառով, որ նախկինները հումանիստ էին: Իհարկե ոչ, պարզապես, նման ձևով իշխանությունը երկար կյանք չի կարող ունենալ:
Գամսախուրդիայի ու Էլչիբեյի իշխանությունների ճակատագրերը քեզ վկա: Մեկը 7 ամիս մնաց իշխանության մեջ, իսկ մյուսը՝ մեկ տարի: Որովհետև լուրջ քաղաքականությունը անձնական կապրիզների բավարարման վայր չէ: Նախկինները միշտ փորձել են փոխզիջումներով լուծել բարդագույն հարցերը: Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք լավն էին և անձնական նպատակներ չէին հետապնդում:
Պարզապես, դա անում էին ավելի նուրբ և հաշվարկված ձևով: Քանի որ Հայաստանում չկա ոչ նավթ, ոչ գազ, որ հնարավոր լինի հաստատել սուլթանական տիպի ռեժիմ: Եվ սա Փաշինյանը պետք է գիտակցի, ինչքան շուտ դա հասկանա, այնքան լավ կլինի առաջին հերթին իր համար:
Սա է իրականությունը: