Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին հարգանքի տուրք է մատուցում պատմության ամենասարսափելի ողբերգության` Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
104 տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրաման է արձակում, որի համաձայն, թուրքական իշխանությունները մեկ գիշերվա մեջ ձերբակալում և համակենտրոնացման վայրեր են տեղափոխում հայ մտավորականներին, հոգևորականներին, հայության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին: Հետագա մեկ ամսվա ընթացքում, թուրքական իշխանությունների կարգադրությամբ, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում հայտնի հայերի բացարձակ մեծամասնությունը դաժանաբար հոշոտվում ու սպանվում է:Այս քայլով թուրքական իշխանությունը նպատակ ուներ «գլխատել» կայսրության հայ բնակչությանը։ Մի քանի տարի շարունակ իրականացվող ցեղասպանության զոհերի քանակն, ընդհանուր առմամբ, գերազանցել է մեկուկես միլիոնը։
Դա XX դարի առաջին ցեղասպանությունն էր։ Աշխարհի 25 երկիր է այս պահին այս կամ այն մակարդակով (կառավարության կամ խորհրդարանի) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Եվս վեց պետություն, ներառյալ` ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան, Ցեղասպանությունը մասամբ են ճանաչել` նահանգների կամ շրջանների մակարդակով։
Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն
Օսմանյան իշխանությունը չի սահմանափակվել միայն հայերին կոտորելով։ Զուգահեռաբար երիտթուրքերի կառավարությունը կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին։ Ասորիների ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ 700 հազար մարդ է սպանվել, ճանաչել են աշխարհի հինգ երկիր, այդ թվում` Հայաստանը։ Պոնտացի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում 380 հազար մարդ է մահացել, ճանաչել են վեց պետություն, և կրկին` ներառյալ Հայաստանը։
Հոլոքոստ
Ադոլֆ Հիտլերը իրավացի էր, երբ ասում էր. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։
Այդ մոռացումը շատ հարցերում ազատություն է տվել նացիստներին «հրեաների հացերի վերջնական լուծելու համար»։ Արդյունքում մարդկության պատմության մեջ հայտվեց Հոլոքոստի էջը, որի զոհ դարձան վեց միլիոն հրեա։ Այս պահին աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել ու դատապարտել են Հոլոքոստը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am