
Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների թիմը գիտափորձեր է անցկացրել մկների վրա, և ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ելակն ու խնձորը պարունակում են առողջության համար օգտակար բազմաթիվ նյութեր։
Ֆիզետին ֆլավոնոիդը, որն առկա է խնձորի ու ելակի մեջ, պայքարում է ծերացման դեմ, այսինքն՝ այն դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։
Վերջin ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խնձորն ու ելակը պարունակում են ավելի շատ ֆլավոնոիդներ, քան մյուս սննդամթերքները: Նոր հետազոտությունից հետո գիտնականները խորհուրդ են տալիս քաղցրավենիքի փոխարեն մրգեր ուտել, հատկապես ելակ ու խնձոր, քանի որ դրանք շատ օգտակար են։