Անցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Անցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի. pastinfo.am

«Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ»։ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մտորումներին՝ իր քամելեոն -թիմակիցների և և սկզբունքայնության համատեքստում չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ Բումերանգի օրենքը արդեն իսկ նրան անդրադարձել է:

ՈՒղղակի կցանկանայի, որ ոչ միայն Սանասարյանը, այլև մարդկանց սևի ու սպիտակի բաժանելով ընկալողները մեկընդմիշտ հասկանան, որ իմքայլականներից ու ծառուկյանականներից, ՀՀԿ-ականներից ու քոչարյանականներից, ընդհանրապես, այս կամ այն կաղապարից դուրս մտածող, վերլուծող, գնահատող, դիտարկող մարդիկ կան Հայաստանում, որոնց համար կարևորը Հայաստանն է, Արցախը և հայությունը, պետությունը, պետական ինստիտուտները, երկրի անվտանգությունը:

Այն երկրի, որի կառավարիչներն այսօր երկիրն ու հանրությունը բաժանել են սևի ու սպիտակի ու քանի գնում խորացնում են ջրբաժանը: Սիրո և համերաշխության մասին են շարունակ խոսում, բայց ատելությունն է իր սև թևերը թափահարում երկրով մեկ: Եվ անհանդուրժողականությունը:

Ընդ որում, ատելության դոզան քանի գնում, ուժգնանում է: Բայց մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելու մտածողությունը տիրապետող չէր լինի, եթե այդ բաժանարար գիծն ի սկզբանե չքաշեր երկրի ղեկը ստանձնած վարչապետը:

Ընդհանրապես, եթե մարդը կառուցողական է, ապա միշտ կարողանում է գտնել այն գործոնները, որոնք նպաստավոր են ողջ երկրի և ժողովրդի համար, այսինքն, կապ չունի՝ իր թիմն է, թե՞ ընդդիմադիրներ, հայությանը միավորող գործոնների վրա է շեշտադրումներ անում, մինչդեռ մեր պարագայում ներքին կյանքը, ներհայաստանյան մթնոլորտը շիկացնելու միտումն է գնալով ահագնանում:

Հարց է ծագում՝ ինչ նպատակ են հետապնդում իրավիճակը շարունակաբար լարող և բաժանարար գծերը ավելի ու ավելի խորացնողները:

Անցյալը փորփրելու. անցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի:

Այրվող աշխարհ, բարդ տարածաշրջան, թշնամի հարևաններ, Աղասի Այվազյանի խոսքն է՝ թուրքի և ադրբեջանցու համար հայը հայ է, ոչ մի տարբերություն չկա՝ իշխանություն է, թե՝ ընդդիմություն:

Անահիտ Եսայան

pastinfo.am



Նման նյութեր