Հասուն տարիքում ֆիզիկապես ակտիվ լինելը շատ կարևոր է, քանի որ դա խթանում է ոսկորների աճն ու ձևավորումը: naturalhealthcareforyou.com-ը ներկայացնում է 3 մթերք, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորներ ունենալու համար:
- Թարմ բրոկոլի
Բրոկոլին պարունակում է անհրաժեշտ պրոտեիններ և հանքանյութեր, հատկապես՝ կալցիում: Այն կարող եք ուտել թարմ, շոգեխաշած կամ աղցանների մեջ ավելացրած:
Այս բանջարեղենը մեծ քանակությամբ հանքանյութերի, կալցիումի, կալիումի, մագնեզիումի և երկաթի շնորհիվ՝ համարվում է առաջատար՝ ոսկորներն ամրացնելու և ձևավորելու գործում:
- Քունջութ
Քնջութն օստեոպորոզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Քունջութի յուղը բարձր որակի է, այդ պատճառով այն հաճախ փոխարինում է ձիթայուղին:
Քունջութը պարունակում է՝ մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, պզինձ, սելենիում և մագնեզիում: Սա հրաշալի ընտրություն է այն մարդկանց համար, ում օրգանիզմում կալցիումը քիչ է:
- Հասած բանան
Բանանն անհրաժեշտ միրգ է, որը կարող է փոխարինել մի ամբողջական ընթրիքին կամ ճաշին: Այն արդյունավետ է օստեոպորոզի դեպքում, քանի որ հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են՝ կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորն ու ֆոլաթթուները:
Բանանը պարունակում է վիտամիններ, որոնք պատասխանատու են ոսկորների խտության համար: Գիտնականները պնդում են, որ պարտադիր պետք է օգտագործել բանան, քանի որ այն հարուստ է պրոտեիններով, որոնք, համաձայն հետազոտության՝ պաշտպանում են որոշակի էնզիմների գործընթացները, որոնք պատասխանատու են մարդու օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը