Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին. armeniasputnik.am

Գառնիկ Գուլակյանը պապն առաջինն էր, որ Նոյեմբերանում ժամանակակից տախտակե փեթակներ տեղադրեց։ Այն ժամանակ Նոյեմբերյանն էլ չկար (ավելի ճիշտ՝ կար գյուղ, որը կոչվում էր Բարանա)։ Իսկ դրանից առաջ այստեղ մեղուներին պահում էին ճյուղերից գործած զամբյուղներում։

«Իսկ պապս՝ Ղուկաս Գուլակյանը, այստեղ առաջինն էր, որ տախտակե փեթակ դրեց։ Պապս Ռուսաստանում էր մեղվաբուծություն սովորել՝ ինչ-որ հայտնի մարդու մոտ։ Իսկ Առաջին համաշխարհայինի ժամանակ գերի էր ընկել, նրան մի քանի տարի Ավստրիայում էին պահել։ Նա այնտեղ էլ էր արհեստ սովորել։ Մեզ մոտ շատերն էին նրանից սովորել նոր ձևով մեղու պահել։ Պապս սովորեցրել է հորս՝ Դարչո Գուլակյանին։ Հայրս էլ ինձ է սովորեցրել», – պատմեց Գառնիկը։

Թոռ Գուլակյանը որոշել է ոչ թե սովորական, այլ օրգանիկ մեղր հավաքել։ Նրան օգնել է օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը։ Հայաստանում դրանից օգտվել են մրգերի, բանջարեղենի ու հացահատիկի ավելի քան 40 արտադրող։ Ծրագիրը ֆինանսավորում էր Ավստրիական զարգացման գործակալությունը։

«Այ քեզ զուգադիպություն», – մտածել է Գուլակյանն ու պատմել հյուրերին պապի պատմությունը։ Ավստրիացիները մտածել ու պատասխանել էին՝ թող աշխարհում լինի ավելի շատ աշխատանք ու ավելի քիչ պատերազմ։

Գառնիկը չէր ուզում միայնակ զբաղվել դրանով ու ներգրավեց երկու ընկերներին։ Թեև նրանք երբեք մեղու չէին պահել, բայց որոշել էին վստահել ընկերոջը։ Նրանք տարին մի քանի ամիս սար են գնում՝ տնից 20-30 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ տնակներ են ու փեթակներ են դնում։

Բայց կարելի է դրանք բակում կամ այգում դնել, չէ՞։ Ինչի՞ է պետք սարերն ընկնել։ Գուլակյանն իր պատասխանն ունի՝ հակառակ դեպքում մեղրը օրգանիկ չի լինի։ Մեղվի թռիչքի մի քանի կիլոմետր շառավիղի վրա չպետք է լինեն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր։ Նրանք հենց այդպիսի «վայրի» տեղեր են գնում։

«Գիտե՞ք՝ դա ինչ լավ է։ Այնտեղ ինչ ծաղիկ ասես կա։ Կորնգան, եղեսպակ, ուրց, սուսամբար, երեքնուկ․․․ Ամեն ինչ կա։ Ու ամեն ինչ վայրի է, բնության մեջ․․․ Ամռանը փեթակներն այնտեղ ենք տանում, մեր տնակներն ենք սարքում, իսկ աշնանը տուն ենք վերադառնում։ Մեղուներին տաք տեղ ենք տրամադրում, որ ձմեռեն», – ասում է նա։

Հիմա ընկերներն ուզում են օրգանիկ մթերքի սերտիֆիկատ ստանալ։ Հենց դրա համար է պետք մեղուներին մշակվող հողերից հեռու տանել:

Իսկ եթե մեղուները հիվանդանա՞ն։ Օրինակ, վարոատոզով։ Ինչպե՞ս են նրանց բուժում։

«Հավատացեք, ձևեր կան։ Ու մեղուների համար դա ավելի լավ է, քան իրենց քիմիայով լցնելը։ Այսպես նրանք ավելի առողջ են, իրենք էլ կարող են ցանկացած հիվանդություն հաղթահարել», – ասում է նա։

Նոյեմբերնում ու հարակից բնակավայրերում արդեն մի քանիսն ուզում են հետևել ընկերների օրինակին։ Մեղվաբուծությունն այստեղ այնքան էլ տարածված չէ։ Բայց մի քանի մեղվապահներ կան, որոնք սիրողական են դրանով զբաղվում։ Ժամանակին Գուլակյանին պապն էր սովորեցրել իրենց։ Հիմա թոռան հերթն է։ Նա սիրով հայրենակիցներին օրգանիկ տնտեսություն վարելու նոր միջոցներ է սովորեցնում։

armeniasputnik.am