ԱՄՆ-ում սկանդալ է տեղի ունեցել. 3 տարեկան Նոա Մաքադամսի հայրը և մայրը կարող են զրկվել ծնողական իրավունքներից քաղկեղի դեմ իրենց որդուն այլընտրանքային բուժման ենթարկելուց հետո:
The Washington Post-ը հաղորդում է, որ տղայի մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել: Տվյալ հիվանդությունից լիարժեք ապաքինումը նկատվում է 90 տոկոս դեպքերում 2.5 տարի բուժումից հետո:
Մինչ այդ ծնողները երեխային տարել են հիվանդանոցից և սկսել են բուժել հազրեվարդով, սնկի թուրմով, ծիրանի կորիզներով և կոլոիդային արծաթով:
Բժիշկները տագնապ են բարձրացրել այն բանից հետո, երբ տղան դադարել է այցելել քիմիաթերապիայի կուրսերը: Ոստիկանությունը Նոայի ընտանիքին հայտանբերել է Ջորջթաունում (Քենթուքի նահանգ), տարել է տղային և տեղափոխել հիվանդանոց: Նրա մորը և հորը սպառնում է ծնողական իրավունքներից զրկում իրենց պարտականությունները չկատարելու համար: