Կարեն Անտաշյան. «100 բալանոց գնահատման սանդղակով փորձեցի գնահատել Արամի և Բուզանդ փողոցներով պարփակված նորաբաց այգին» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. «100 բալանոց գնահատման սանդղակով փորձեցի գնահատել Արամի և Բուզանդ փողոցներով պարփակված նորաբաց այգին»

Պլյուսներ

— Տարիներով շինհրապարակ ու անխնամ, մեռյալ տարածք համարվող այս հատվածը վերջապես սկսեց ապրել։ [+40]

— Գրագետ կազմակերպված լանդշաֆտ է՝ ժամանակակիցոտ դասական այգիներին բնորոշ լուծումներով՝ ուղիղ գծեր, զոնավարում, տնկարկների աստիճանավորում՝ սիզամարգ- թփեր- ծառեր զուգադրություններով, ծաղկանոց, ակտիվ ջրային մակերես (որոշ ժամերի)։ [+20]

— Հիմնակնաում տնկված էին մեր կլիմայի համար կանխատեսելի ու սովոր բուսատեսակներ, ինչը մեծացնում է բույսերի ապրելու հավանականությունը։ [+15]

— Կար կաթիլային ոռոգման համակարգ, ինչը հանրային այգիներում մեծ հազվադեպություն է Հայաստանում։ [+10]

— Նորատունկ ծառերը հաստաբուն ու գրագետ ձևավորված էին, բները պաշտպանիշ կտավի շերտով պաշտպանված ու տապալվելուց պաշտպանված ամրաններով, սա շատ կարևոր է, քանի որ տնկարանային ծառերի արմատային համակարգը շատ փոքր է նման հսկա չափերի համար, ոչ մի բուն կրաջրով սպիտակեցված չէր, ու այգին ակտիվ խնամվում էր։ [+15]

Մինուսներ

— Այգին կառուցել է առևտրային շահեր ունեցող մասնավոր ընկերություն՝ Տաշիր գռուպը, որ այգու սկզբնամասում ու վերջում կառուցել է հսկա ռեստորան ու կաֆե, ու կարելի է ասել այգին նայվում է, որպես իր օբյեկտների հարակից տարածք։ Պարզ չէ թե ռեստորանը գործարկելուց հետո ինչ մթնոլորտ կտիրի այնտեղ, որովհետև հաստատ էժաններից չի լինելու, այսինքն հանրային տարածքը դառնում է էլիտար։ Այսինքն երբ ասում են, որ այս ընկերությունը քաղաքին նվիրեց նոր այգի, դա մանիպուլյատիվ սուտ է։ [-40]

— Շինարարության ընթացքում անդառնալի վնասվել են առնվազն մեկ տասնյակ հսկա սոսիներ։ [-20]

— Այցելուները անիմջական մուտք չունեն կանաչապատ սիզամարգեր, քանի որ դրանք ընդհանուր մակերեսից բարձրացված են մոտ 40 սմ [-10]

— Այգին անհասկանալի պատճառներով պատված է, անգամ պաշարված է կանաչ պլաստմասսայե կենդանակերպ իրերով, սա իր գավառականությամբ կտրուկ դիսոնանսի մեջ է մտնում այգու և հարակից շենքերի հավակնոտ մոնւմենտալության հետ և գրագետ էկոկրթության իմաստով ուղղակի անընդունելի է [-10 ] ։

Պլյուսմինուս

— Կային մեծ թվով մեծ թաղարային ծառեր, սա հետաքրքիր դիզայներական լուծումների հնարավորություն տալով՝ բազմապատկում է խնամքի կարիքը՝ ընթացիկ ամենօրյա ոռոգումից մինչ ձմեռային պահեստավորումը։ [+5] [-5]

Ընդամենը՝ +20



Նման նյութեր