Ներկայացվել է դպրոցների էլեկտրոնային անձնագրերի նորաստեղծ կայքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ներկայացվել է դպրոցների էլեկտրոնային անձնագրերի նորաստեղծ կայքը

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլ էկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր:

map

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 34 ուսուցիչ նոյեմբերի 14-ին արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Ուսուցիչներին շնորհավորել և նրանց հավաստագրեր են հանձնել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:

pdd

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է դպրոցների էլեկտրոնային անձնագրերի քարտեզի նորաստեղծ կայքը` map.schoolnet.am: «Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է հանրակրթության ոլորտի հարցերով, կարող է մուտք գործել այս կայք և գտնել իրեն հետաքրքրող ողջ տեղեկատվությունը: Կայքում առկա են ՀՀ բոլոր դպրոցները. հետագայում նպատակ կա ավելացնել նաև Արցախի ուսհաստատությունները: Կայքում բոլոր դպրոցները դասակարգված են ըստ մարզերի, պետական և ոչ պետական դպրոցների, կրթության մակարդակների և նույնիսկ հնարավորություն կա փնտրել կոնկրետ դպրոց: Մուտք գործելով այդ կոնկրետ դպրոց՝ բացվում է դրա փոքր անձնագիրը՝ աշակերտների, ուսուցիչների թիվ, սեռ, վերապատրաստաված ուսուցիչներ և այլն»,-նշել է Արտակ Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ հանրակրթության ոլորտի ողջ վիճակագրությունը՝ ըստ մարզերի, գյուղական  և քաղաքային համայնքների, տեղադրված է stat.armedu.am կայքում: «Մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել մի քանի այլ ծրագրեր՝ ուղղված ՏՀՏ կիրառմանը դպրոցներում: Մասնավորապես, eTwinning  ծրագրի շնորհիվ հանրապետության բոլոր դպրոցներին այս տարվանից հնարավորություն կտրվի օգտվել ԵՄ-ի տրամադրած հսկայական էլեկտրոնային ռեսուրսներից՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ և ինտերակտիվ կազմակերպելու համար»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը՝ անդրադառնալով նաև «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացին: «Սա ԿՏԱԿ-ի կազմակերպած թվով 9-րդ վերապատրաստումն է, այս տարի արդեն՝ 4-րդը: Այս տարիների ընթացքում  մեր ակտիվ ուսուցիչները պարբերաբար արժանացել են հավաստագրերի: Քանի որ ներկայումս առավել մեծ ուշադրություն է դարձվում հեռավար կրթության կազմակերպմանը, որոշեցինք այս անգամ ավելի հնչեղ դարձնել ուսուցիչների փորձը և նրանց հաջ ողություները: Առհասարակ, հեռավար դասընթաց վարելու հմտություն պետք է ունենա ցանկացած ուսուցիչ՝ անկախ նրանից՝ որտեղ է աշխատում: Բացի այդ, մենք հնարավորություն ենք տալիս միաժամանակ ստեղծել հեռավար դասընթաց, որը կարող է հետագայում օգտագործել մեկ այլ ուսուցիչ: Այսինքն՝ երկու կարևոր հարց է լուծվում միաժամանակ՝ վերապատրաստում ենք ուսուցիչներ և ստեղծում հայալեզու էլեկտրոնային ռեսուրսներ»,-ընդգծել է Արտակ Պողոսյանը: