Քիմիաթերապիան, համեմատած խաղողի կորիզի ձեթի մեջ առկա կենսաակտիվ նյութերի բուժիչ հատկանիշների հետ, քաղցկեղի դեմ բուժման հնացած մեթոդ է, հատկապես, երբ քաղցկեղով տառապող մարդկանց մոտ կրկնվում է չարաբաստիկ հիվանդությունը՝ քիմիաթերապիայից և ճառագայթումից հետո: Ամենայն հավանականությամբ, նոր քաղցկեղը կարող է 10 անգամ ավելի ուժեղ լինել, քան այն մեկը, որը նախկինում ախտորոշվել էր:
Աղիքային քաղցկեղով տառապող մարդկանց թիվը շարունակաբար աճում է: Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի 130.000 մարդու մոտ ախտորոշվում է այս քաղցկեղը: Այս ամենը ստիպել է գիտականներին քաղցկեղի այս տեսակի բուժման նոր ձևեր ու մեթոդներ մշակել: Կոլորադոյի Cancer Research կենտրոնում վերջերս արված հետազոտություններն ապացուցել են, որ խաղողի կորիզի ձեթը կանխարգելում է քաղցկեղի բջիջների տարածումը և օգնում դրանց վերացմանը: Այս հետազոտությունները տպագրվել էին «Cancer Letter» բժշկական ամսագրում:
Գիտնականները հավատում են, որ այն մարդիկ, ովքեր աղիքային քաղցկեղ ունեն, շուտով ի վիճակի կլինեն հրաժարվել քիմիաթերապիայից: Կոլորադոյի համալսարանի քաղցկեղի կենտրոնի բժիշկ Մոլի Դերիի կարծիքով՝ խաղողի կորիզի ձեթի մեջ առկա կենսաակտիվ բաղադրիչները համարվում են քաղցկեղի բջիջների թշնամին. «հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային քաղցկեղի բջիջների մուտացիաները զգայուն են խաղողի կորիզի ձեթի հանդեպ, և հենց դա էլ արգելակում է քաղցկեղի բջիջների տարածումը»:
Հետազոտողները փորձարկումների են ենթարկել քաղցկեղի բջիջները և բացատրել, որ խաղողի կորիզի ձեթն ուղղվում է դեպի բջիջները, որպեսզի կանխարգելի դրանց տարածումը: Ավելին, խաղողի կորիզի ձեթն առողջ բջիջները չի վնասում, այն ազդում է միայն քաղցկեղածին բջիջների վրա: Օրական միայն 150-250 մլ խաղողի կորիզի ձեթը հզոր պրոֆիլակտիկ ազդեցություն ունի քաղցկեղի, ինչպես նաև՝ շատ այլ հիվանդությունների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը