Հինավուրց տաճարներ, գեղատեսիլ լանդշաֆտներ և շատ ուտելիք:
Հայաստանը բոլոր կողմերից շրջապատված է հարևաններով և չունի ելք դեպի ծով: Այստեղ կարելի է հասնել ինքնաթիռով: Մոսկվայից Երևան ուղիղ չվերթը տևում է մոտավորապես 3 ժամ: Եթե դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, ապա պատրաստվեք երկրով մեկ շատ շրջելուն և թողեք մայրաքաղաքը վերջում:
Գառնի
Հայերն անկեղծորեն սիրում են իրենց երկրի և ժողովրդի պատմությունը և պատրաստ են ամեն ինչում տեսնել անցյալի մեծության հետքերը: Օրինակ, «հորիզոն» բառը բացատրվում է հին հռոմեական պատմաբան Թակիտոսի ուղերձով Գառնիի բերդի շուրջը: Գառնիի մասին Թակիտոսը գրում է, որ Հայաստանը եղել է հին հռոմեական քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Սակայն դա հորիզոնի հետ, իհարկե, կապ չունի: Բայց Գառնիում պահպանվել է I դարի անհավանական գեղեցիկ տաճար: Բազալտե սյուները շատ գեղեցիկ երևում են «Մեր օջախ» ռեստորանի բակից: Այստեղ պատրաստում են երկրի ամենահամեղ գաթան: Այդ կարկանդակը՝ ալյուրից, շաքարից և յուղից պատրաստաված միջուկով, թխում են թոնիրում: Չնայած հեշտ բաղադրատոմսին, գաթայի համի նրբությունը, որը, երևի թե, նույն ձևով պատրաստել են տաճարը կառուցողները, ֆանտաստիկ է:
Գեղարդ
Գառնիից 7 կիլոմետր հեռու գտնվում է ևս մեկ հայտնի տեսարժան վայր՝ Գեղարդ վանական համալիրը: Տաճարներից շատերը կառուցված են հենց ժայռերի մեջտեղում՝ ճարտարապետները ստեղծել են դրանք վերևից ներքև: Եկեղեցական ավանդությունն ասում է, որ հենց այստեղ է գտնվել լեգենդար տեգը՝ գեղարդը, որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցել է խաչված Քրիստոսի կողը: 1982 թվականից տեգը պահպանվում է Էջմիածնի թանգարանում:
Բնության և ձեռագործ գեղեցկությունները վայելելուց հետո անպայման փորձեք բրդուճ: Այսպես են կոչում բարակ լավաշի մեջ փաթաթված ցանկացած միջուկը՝ պանրից և կանաչիից՝ մինչև մեղր և ընկույզ:
Գյումրի
Երբ Արզրումի ճանապահին գտնվող այս քաղաք այցելեց Պուշկինը, այն կոչվում էր Կումայրի: Իսկ Սովետական Միությունը հիշում է այն՝ որպես Լեննական, որը գրեթե վերացել էր երկրի երեսից հզոր երկրաշարժից հետո: Հռոմի Ֆրանցիսկ Պապը 2016 թվականին այցելեց Գյումրի, ինչպես նա անվանվում է հիմա:
Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է 7 վերք եկեղեցին և Նիկոլաս I-ի օրոք կառուցված ռուսական զորահրամանատարների ամրոցը:
Ֆուդին Գյումրի է գնում քյալլայի համար: Այդպես է կոչվում հորթի գլուխը, որը 5 օր համեմում են թարխունով և համեմով, պահում են և հետո եփում են թոնիրում 5-8 ժամ:
Ավանդական ձևով այս ուտելիքը պետք է փորձել Florence-ում՝ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նոր ռեստորանում:
Գինին Հայաստանում
Քյալլայից ստացած հզոր տպավորությունները պետք է լրացնել գինով: Բայց դրանից առաջ պտտվեք Կասկադում՝ Երևանի ճարտարապետական դոմինանտում: Ծաղիկները, ծառուղիները, շատրվանները և արձաններով անցումները թողնում են վառ տպավորություն: Կասկադում հնարավոր է գտնել շատ գինետներ, բայց դրանք ավելի շատ են Սարյան փողոցում՝ մի քանի փողոց այն կողմ:
Եթե ուզում եք ավելի շատ տպավորություններ, ապա ուղևորվեք Voskeni գինետուն. դա այնքան էլ հեռու չէ քաղաքից: Արարատի տեսարանը և խաղողի այգիները լավագույն միջոցն են հայկական գինիների լավագույն տեսակները հիշելու համար՝ ոսկեհատ, կանգուն, արենի:
Խաշ
Խաշը Հայաստանում պարզապես կովի ոտքերից պատրաստված ապուր չէ, այլ ծես, որը սեղանի շուրջ է համախմբում ընկերներին, բարեկամներին:
Խաշը հին հայկական կերակուրներից է: Խաշելը ռուսերեն թարգմանվում է՝ որպես варить:
Խաշը Հայաստանում ուտում են նոյեմբերի կեսերից մինչև փետրվար, երբ ցուրտ է: Հայաստանում ամռանը ջերմաստիճանը հեշտությամբ կարող է անցնել 40-ից, այնպես որ, այդ ժամանակ հայերը բարձրանում են Արագած, որտեղ ցուրտ է ամբողջ տարին:
Խաշը եփում են 8-10 ժամ՝ անընդհատ հանելով յուղը և հասնելով բաց գույնի: Պատրաստի վիճակում այն նման է տաք холодец-ի (ռուսական ավանդական կերակուր): Ոււտելու ընթացքում խաշին ավելացնում են աղ, ճզմած սխտոր և չոր լավաշ: Խաշն ուտում են ձեռքերով՝ օգտագործելով փափուկ լավաշ: Ասում են, որ խաշը լավն է, երբ մատներն ու շրթունքները կպնում են իրար: Խաշի հետ հիմնականում խմում են գազավորված ջուր կամ ծիրանի օղի:
Ի դեպ, հիմա Հայաստանում խաշ ուտում են ոչ միայն տղամարդիկ, ինչպես ընդունված էր ավանդույթով, այլ նաև կանայք:
Սևան
Հայաստանի մասշտաբներով Սևանն անգամ ծով չէ, այլ օվկիանոս: Եվ այս լիճը հենց այդպիսի տպավորություն էլ թողնում է: Անգամ լճի մակարդակը փոխելու անհաջող փորձերը, որի արդյունքում ջրի մակարդակը շատ է իջել, չեն կարող փչացնել հիացմունքը;
Անպայման նայեք Սևանին Սևանավանքի բարձունքից:
Անպայման գնեք ապխտած սիգ: 1990-ականներին Սևանի սիգը կերակրել է ամբողջ ազգին: Դրանից պատրաստում են տոլմա, փլավ, քուֆթա, տապակում են լավաշում և պատրաստում են ձկնային ապուր:
Լավաշ
Բարակ հրաշալի հացը՝ թխված թոնիրում, և՛ պատառաքաղ է, և՛ ափսե, և՛ անգամ բաժակ, քանի որ ճանապահին կարող եք դրա մեջ խմիչք լցնել:
Եթե ասենք մեկ բառով, ապա այն ամեն ինչի գլուխն է:
Թարմ և լավ որակի լավաշը շատ հեշտ է տարբերել: Կարող եք փորձել թխել լավաշ Հրազդանի Tavern Yerevan Riverside ռեստորանում:
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է լավաշը մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:
… և «լավաշ»
Հայկական ռեստորանի մենյուում կարող եք գտնել հայկական խոհանոցի բոլոր հիթերը՝ բաստուրմայով ձվածեղից՝ մինչև տոլմա, քուֆթա, ավելուկով ապուր և այլն: Եվ, իհարկե, ռեժան՝ խիտ և յուղոտ սերուցք, որից հնարավոր չէ հրաժարվել: Բացի այդ, այստեղ պատրաստում են տապակած պելմենիներով ձվածեղ և երաշխավորում են, որ այն շատ համեղ է:
Դեսերտի համար առաջարկվում է ֆիրմային փախլավա՝ ընկույզով, հապալաս՝ բեզեով. նման բան այլևս ոչ մի տեղ գտնել հնարավոր չէ:
Երևան
Վարդագույն տուֆից կառուցված քաղաքում պետք է այցելել երեք թանգարան՝ Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի և Մատենադարան:
Սարյանի տուն-թանգարանում ձեզ կդիմավորեն նկարչի վառ պատկերները: Մատենադարանը ձեռագրերի՝ աշխարհի ամենամեծ պահոցներից է: Բացի հին հայկական ձեռագրերից, այստեղ կան նաև թամիլյան ձեռագրերն արմավենու տերևների վրա, Գյոթեի և Այվազովսկու ինքնագրերը:
Կենտրոնական շուկա
Դրախտ ֆուդիի համար և ճիշտ հուշանվերների տաճար. անհավանական գեղեցկության չրեր, թարմ ընկուզեղենով լցոնված լոլիկներ, բաստուրմա և սուջուխ, և այլն:
Բացի այդ, այստեղ կարող եք հիանալ այն կանաչիներով, որոնք չկան Ռուսաստանում, գնել չորացրած անանուխ և ուրց՝ խոտաբույսերով թեյի համար, ինչպես նաև հիանալ կանեփի չորացրած սերմերով, որոնք հայ տնային տնտեսուհիներն ավելացնում են աղցաններին և ճաշատեսակներին:
Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի