Համակարգչի առաջին նախատիպը ստեղծվել է 18-րդ դարում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համակարգչի առաջին նախատիպը ստեղծվել է 18-րդ դարում

1770-ականների սկզբին շվեյցարացի ժամագործ Պյեռ Ժակե-Դրոն (Pierre Jaquet-Droz) նախագծեց իր ժամանակի համար աննախադեպ մի բան: Վարպետը ծրագրավորված ռոբոտ ստեղծեց`  փոքրիկ տղա-գրողի տեսքով, որն ունակ էր  փետուրե գրիչով գրել մինչև 40 նիշ բառեր ու նախադասություններ: Ժամագործն իր ստեղծագործությունն անվանեց «Կոլիգրաֆ»:

Պյեռ Ժակե-Դրոյի «գրող տղան»

hamak2

hamak4

hamak6

hamak8

Սարքի արտաքին տեսքը բավականին պարզ է. փոքրիկ բոբիկ տղան` նստած  փայտե սեղանի դիմաց, բռնել է գրիչ: Նրան շատ հեշտ կարելի է շփոթել տիկնիկի հետ: Բայց ներսում թաքնված է ինժեներական մտքի իսկական հրաշք: 6000 շարժվող մասերը ներդաշնակորեն աշխատում են` գործողության դնելով գրող մեխանիզմը:

hamak3

hamak5

hamak7

«Կոլիգրաֆ»-ը ոչ միայն բառեր է մուտքագրում, այլև գրելու ընթացքում շարժում է գլուխն ու աչքերը, թանաքամանի մեջ է մտցնում փետուրե գրիչը, այն թափ է տալիս, որպեսզի չլղոզվի թանաքը: Իսկ շարժվող աչքերը թույլ են տալիս նրան նայել գրվող տեքստին:

hamak1

Կան կարծիքներ, որ «գրող տղան» համակարգչի առաջին նախատիպն է աշխարհում, քանի որ առաջին ծրագրավորված մեքենան է:

Տես նաև՝

Պատրաստեց` Ռազմիկ Մարտիրոսյանը