Մոլի «հեղափոխականի» կրեդո՝ քաղաքական «աչոկների» միջոցով
Advertisement 1000 x 90

Մոլի «հեղափոխականի» կրեդո՝ քաղաքական «աչոկների» միջոցով

Քաղաքական կուսակցությունները քաղաքականության կարևորագույն դերակատարներն են, առավել ևս՝ ժամանակակից ներկայացուցչական ժողովրդավարության և պառլամենտարիզմի պայմաններում դրանք հսկայական նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության և հասարակության գործում: Սակայն յուրաքանչյուր երկրի կտրվածքով կուսակցությունները զգալիորեն տարբերվում են իրարից, ուստի չափազանց մեծ կարևորություն ունի՝ հստակեցնել այն հիմնահարցը, թե ինչպես կարելի է ընդհանրացնել կուսակցություններին այս կամ այն հատկանիշով՝ դիտարկելով ընդհանուր քաղաքական համակարգի համատեքստում:

Ներկայումս աշխարհում գործում են հազարավոր կուսակցություններ, որոնք տարբերվում են կազմակերպական սկզբունքներով, սոցիալական բազայով, գաղափարախոսությամբ, գործունեության ծրագրերով ու գործառույթներով, իրենց դիրքորոշմամբ, քաղաքականությամբ, և այլն:

Հասկանալի է, թե ինչու է բավականին դժվար առանձնացնել այն ընդհանուր բնութագրերը, որոնք որոշում են այդ երևույթի դիմանկարը, հասարակական-քաղաքական դերն ու նշանակությունը:

Կուսակցությունների միջև հարաբերությունները միայն այն ժամանակ են համակարգ ձևավորում, եթե այդ հարաբերությունների մեջ գոնե որոշակի կայունություն ու կանոնակարգվածություն կա, այլապես կարելի է խոսել լոկ այն մասին, որ կուսակցական համակարգը դեռևս կայանում է, որ արմատապես փոխում է իր բնույթը, և այլն:

ՀՀ-ն դասական օրինակ է, թե ինչպես ԽՍՀՄ փուզումից հետո ակնհայտ դարձավ, որ բազմակուսակցական համակարգը կայացման գործընթացում լուրջ դժվարություններ է ունենալու:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին տասնյակ կուսակցությունները, որոնք, բնականաբար, չէին կարող քվեների մեծ տոկոս ձեռք բերել, սակայն պետք է արձանագրել, որ աստիճանաբար ընտրություններին սկսեցին մասնակցել ավելի ու ավելի քիչ թվով կուսակցություններ:

Հայաստանի նման փոքր երկրին անհրաժեշտ են հնարավորինս հայրենասեր քաղաքական գործիչներ, ովքեր առաջնային նպատակ կհամարեն ազգային ու պետական շահը՝ բացառելով օտարամոլությունն ու արտաքին միջավայրի ազդակներով ներքին հարցերի կարգավորման կործանարար քաղաքականությունը։ Սա փաստ է, քանի որ կոսմոպոլիտիզմն ուղղակի կործանարար հետևանքներ կունենա ազգային դիմագծի պահպանման համար:

Զոհաբերության գնալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ստեղծված ցանկացած կացությունում նման քաղաքական, ինչո՞ւ ոչ՝ նաև կուսակցական գործիչը կարողանում է իր անձնականը ստորադասել պետականին, և ցանկացած պահի հրաժարվել պաշտոնից ու լծակից։

ՀՀ քաղաքական դաշտի երիտասարդ քաղաքական կառույցներից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը», որը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարեց ընտրական շեմը և դարձավ խորհրդարանական երեք խմբակցություններից մեկը, բավականին հակասական քաղաքականություն է վարում։

Ավելի ճիշտ, կուսակցության երրորդ համար Արման Բաբաջանյանն ակնհայտ ինքնուրույն քաղաքական «կուրս» է որդեգրել և փորձում է առանձին թեզեր ներդնել հանրային օրակարգում։

Նա վերջին շրջանում աչքի է ընկնում նախկին իշխանություններին ուղղված ակհայտ բացահայտ ապատիայով և կոշտ ու ծայրահեղական գնահատականներ հնչեցնելով, հատկապես՝ Սերժ Սարգսյանի հասցեին։

Օրերս ականատես դարձանք մի անհասկանալի ու տարօրինակ վարքագծի դրսևորման, որը լի էր բազմաթիվ ենթատեքստերով։ Բաբաջանյանն իր հերթական «աշխարհացունց» գրառումն էր կատարել՝ կապված ներքաղաքական իրավիճակի BBC-ի հայտնի հրապարակման վերաբերյալ՝ նշելով, որ՝ «Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն, և նա պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի»։ Ինչ խոսք՝ սա բավականին շրջադարձային դիրքորոշում է այն առումով, քանի որ Ա. Բաբաջանյանի կուսակցությունն իր պաշտոնական դիրքորոշումներում և հնչեցրած հայտարարություններում ոչ մի նմանօրինակ դիրքորոշում երբեք չի հայտնել, և ընդհանրապես, որպես կանոն, հանդես են գալիս բավականին ռացիոնալ դիրքերից։

Պարզ է մի բան՝ Բաբաջանյանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, ցանկանում է տեսնել հերթական քաղբանտարկյալին, ում կմեկուսացնեն՝ զուտ քաղաքական նկատառումներից ելնելով։

Այս դրվագում հատկանշական է նաև այն, որ պատգամավորի նմանօրինակ հայտարարությունն ուղղված է ոչ այնքան Սարգսյանին, այլ՝ Փաշինյանին, ով, ըստ նրա, «բավականին մեղմ է վերաբերվում այդ հարցերում» և «հաճախ դավաճանում է հեղափոխության իդեալները»։

Ըստ էության՝ ակնհայտ է, որ Ա. Բաբաջանյանն առանձին քաղաքական խաղ է սկսել և փորձում է ներկայիս «հեղափոխականներից» մոլի հեղափոխական երևալ՝ չնայած այն հանգամանքին, որ իր քաղաքական թիմը 2018-ի իշխանափոխության օրերին բավականին կրավորական կեցվածք էր ընդունել և խոսում էր ստեղծված իրավիճակում «երրորդ ճանապարհի» մասին։

Ուշագրավ է, որ փաստացի «հեղափոխության» մեջ ոչ մի ներդրում չունեցող անձը, ինչո՞ւ ոչ՝ նաև քաղաքական թիմը, փորձում են «աչոկներ» հավաքել Փաշինյանի կիքսերի և սխալ քայլերի հաշվին։

Նշենք, որ ներկայումս տուրբուլետ շրջափուլ է, երբ ցանկացած քաղաքական անհատ և միավոր, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում է քաղաքական դաշտում ճիշտ դիրքավորվել և իր համար քաղաքական կապիտալ ամրագրել՝ էական չէ, թե ինչ մեթոդներով։

Ստեղծվել է մի այնպիսի իրադրություն, որ պատգամավոր Ա. Բաբաջանյանի քաղաքական թիմն ու թիմի ղեկավարությունը կա՛մ պետք է կրեն զուգահեռ պատասխանատվություն իր պատգամավորի գործունեության համար, կա՛մ հրապարակավ հայտարարի, որ Ա. Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է, և կուսակցությունն այդ ամենի համար պատասխանատու չէ։

Վահե Ասատրյան



Նման նյութեր