Ինչպե՞ս բուժել վնասված մազանոթները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս բուժել վնասված մազանոթները

Դեմքի մաշկի վրա վնասված մազանոթները կանայք սովորաբար թաքցնում են տոնային կրեմի հաստ շերտի տակ, որն իր հերթին՝ փակ ծակոտիների հետ կապված այլ խնդիր է առաջացնում: Բժշկությունն այս խնդիրները լուծում է լազերային թերապիայի միջոցով:

Շատ մարդիկ ունեն վնասված մազանոթների խնդիր, հատկապես՝ դեմքի մաշկի վրա: Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունի բաղադրատոմս, որը շատ արդյունավետ է: Այն կարող է  նվազեցնել վնասված մազանոթների տեսանելիությունը, հաճախ նաև բուժում է դրանք:

Բաղադրությունը.

  • Խատուտիկի արմատ
  • Կռատուկի (лопух) արմատ
  • Գիհի ծառի (նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի կամ ծառերի ցեղ, ռուս.՝ Можжеве́льник, լատ.՝ Juníperus, juniper) հատապտուղ

Այս դեղաբույսերն օգտագործեք հավասար քանակությամբ

Խառնեք բոլոր բաղադրիչները  և աղացեք այնպես, որ փոշի ստացվի: Մեկ ճաշի գդալ  խառնած փոշու վրա լցրեք 500մլ ջուր:  Թույլ տվեք թուրմը մնա ամբողջ գիշեր՝  սենյակային ջերմաստիճանում: Հաջորդ օրը եփեք այդ  խառնուրդը: Երբ այն սկսի եռալ՝ եփեք ևս 5 րոպե: Քամեք լուծույթը, երբ այն պատրաստ լինի: Խմեք այն  օրվա ընթացքում՝ ուտելուց առաջ:

Թերապիան պետք է տևի 14 օր:  Այն կրկնելուց առաջ 7 օր դադար տվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը