Խնձորը` ծերացման դեմ
Advertisement 1000 x 90

Խնձորը` ծերացման դեմ

Ամերիկացի գիտնականները կարողացել են ապացուցել, որ խնձորի կանոնավոր օգտագործման դեպքում մարդկային ուղեղի բջիջները դադարում են քայքայվել, ինչն էլ իր հերթին՝ նպաստում է ոչ միայն հիշողության լավացմանը, այլև երիտասարդության պահպանմանը:

Հետազոտության գլխավոր նպատակը գլխուղեղի վիճակի վրա խնձորի հյութի ունեցած ազդեցության ստուգումն էր՝ դրա պարբերական օգտագործման դեպքում: Եթե ավելի հստակ ձևակերպենք, գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչ ինտենսիվությամբ այդ դեպքում կսկեն քայքայվել գլխուղեղի բջիջները:

Որպես փորձարկվողներ` ընտրվել էին արդեն հասուն և ծերացող լաբորատոր մկները, քանի որ սրանց ուղեղի կառուցվածքը շատ նման է մարդկային ուղեղի կառուցվածքին:

Կատարված փորձերի արդյունքները ցույց տվեցին, որ խնձորի և խնձորի հյութի մեջ պարունակվող նյութերը դրական ազդեցություն են գործում մկների ուղեղի վիճակի վրա, այն է` պաշտպանում էին ուղեղի բջիջները քայքայումից:

Չմոռանանք, որ գլխուղեղի բջիջների քայքայման գործընթացը հանգեցնում է մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ