Մենք մեր գլխում շատ բան ենք պահում՝ մեր կյանքի պատմությունը, էմոցիոնալ կապվածությունները, համոզմունքները և այլ բաներ, որոնք նստած են մեր մեջ տարիներով։
Այդ բաներից որոշները անպետք գաղափարներ են, որոնք մեզ շեղում են ճանապարհից, մի մասն էլ մեր անցյալի ծանր պահերի էմոցիոնալ կտորտանքներն են, երրորդներն էլ այն համոզմունքներն են, որոնք մեզ մոտ ի հայտ են եկել առանց տեսանելի արդարացված պատճառների, չորրորդներն էլ պարզապես ինքնաոչնչացնող սովորություններ ու վախեր են։
Եվ այսպես, որո՞նք են այն մտավոր խոչընդոտները, որոնք դուք պետք է բաց թողնեք։
- Մարդկային ներդրումներ։
Բուդդիստական փիլիսոփայությունն ասում է, որ կապվածությունը մեր տառապանքների պատճառն է։ Սրա հետ դժվար է չհամաձայնել։ Իսկապես, ինչ-որ առարկայի կամ մարդու հետ կապվածություն ունենալու դեպքում մենք անհանգստություն ենք զգում, այլ ոչ՝ երջանկություն։ Բայց եթե դուք ուզում եք ամեն ինչ սկզբից սկսել, դուք պետք է հրաժարվեք այն ամենից, ինչ ձեզ համար ծանր բեռ է դարձել։
Ձեր կապվածությանն ուղիղ նայեք, այլ ոչ վարդագույն ակնոցների միջոցով։ Իմացեք, որ ցանկացած կապվածությունից կարելի է ցանկացած պահի ազատվել։
- Մեղքի զգացում։
Այդ զգացումը բացարձակապես անպետք է մարդու համար։ Այն պարզապես ձեզ պահում է ինքնաոչնչացման ու թախծի մութ զնդանում։
- Նեգատիվ մտածողություն։
Վատատեսական մտքերը ու շրջապատող աշխարհի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը ձեզ կողպում են մութ աուրայի ներսում, որն էլ սողոսկում է ձեր բոլոր արարքների մեջ։ Սա շատ վտանգավոր ծուղակ է։ Հիշեք, որ մտքերը ազդեցություն են գործում աշխարհի վրա, որում մենք ապրում ենք։
- Ինքնաքննադատություն։
Ինքներս մեզ քննադատելիս մենք առաջնորդվում ենք ամենալավ մտադրություններով, սակայն հետո մենք անցնում ենք սահմանը, և քննադատությունը վերածվում է կտտանքի։ Բաց թողեք ինքներդ ձեզ քննադատելու ցանկությունը ու ավելի բարի ու ինքներդ ձեր նկատմամբ ավելի ուշադիր կդառնաք։
- Նախապաշարմունքներ։
Նախապաշարմունքները ձեզ ստիպում են դառնություն և ողջ աշխարհից նեղացածություն զգալ։ Դա մեզ շատ է խանգարում այլ մարդկանց հետ շփումները կարգավորելու գործում։
- Կոմպուլսիվ վարքագիծ։
Ժամանակն է ազնվորեն մտածել ձեր գործողությունների իմաստի ու դրանց վատ կողմնակի հետևանքների մասին։
- Շրջապատի մարդկանց մեջ աջակցության փնտրտուք։
Մենք հաճախ ենք փորձում շրջապատից մեր արարքների վերաբերյալ հավանություն ստանալ։ Այդպիսի վարքագիծը մեզ կեղծավոր ու անվստահ է դարձնում։
- Սահմանափակող համոզմունքներ։
Մեր սահմանափակումների մեծ մասը մենք ինքներս ենք ստեղծել։ Կյանքը կայուն սահմաններ չունի։ Սովորեք սահմանել ու բաց թողնել ձեզ համար խոչընդոտ դարձած համոզմունքները։
- Վիրավորանքներ, նեղվածություն։
Դա շատ վտանգավոր է։ Որքան շատ նեղվածություն դուք ձեր ներսում պահեք, ու որքան դրանք ուժեղ լինեն, այնքան զգալի վնաս կհասցնեք ձեր առողջությանը։ Հետազոտությունները փաստում են սրտային հիվանդությունների ու այնպիսի բացասական էմոցիաների միջև կապը, ինչպիսիք են կատաղությունն ու դժգոհությունը։
- Ամեն ինչ վաղվան թողնելու սովորությունը։
Ձեր ներքին սաբոտաժ անողն աշխատում է հետաձգել ձեզ համար կարևոր բոլոր խնդիրների լուծումը։ Աշխատեք հասկանալ դա, երբ ձեր մեջ ուժ կփնտրեք ինչ-որ բան անելու առաջին քայլը կատարելու համար։ Հիշեք.Երկար ճանապարհը մեկ քայլից է սկսվում։ Ամենադժվարը առաջին քայլն անելն է։
- Տագնապային մտքեր։
Դրանք ծնվում են ապագայի ու անորոշության զգացման նկատմամբ ունեցած մեր վախից։ Միտքը, որ մեզ հետ տհաճ մի բան կարող է պատահել, սոսկ միտք է, որը ծնվել է մեր գլխում։ Ինքներդ ձեզ հարցրեք, թե մի՞թե այդ անհանգստությունն իրական հիմք ունի։
- Հոգու վերքեր։
Վիրավորված սիրտը բուժելու համար պետք է բավականին շատ ժամանակ ծախսել։ Եթե ձեր միտքն անընդհատ վերադառնում է միևնույն գաղափարին, ձեր սիրտը հայտնվում է վակուումի մեջ։ Ձեզ պարզապես պետք է հասկանալ, որ դուք տառապում եք ոչ թե կորստի համար, այլ դրա գաղափարից, որն ինքներդ էլ ստեղծել եք ձեր գլխում։
- Վատ հիշողություններ։
Հաճախ մեզ այլցելում են վատ հիշողություններ, որոնք մեր մեջ տխրություն են արթնացնում։ Այդ մտքերը մեզ ստիպում են կրկին ու կրկին վերապրել մեր կյանքի տխուր պահերը։ Բայց չէ՞ որ դա չի օգնում։ Այդ պատճառով էլ թողեք դրանք այնտեղ, ուր նրանք և պիտի լինեն՝անցյալում։
- Անօգուտ բաներ։
Մենք երբեմն կախվածության մեջ ենք ընկնում այն բաներից, որոնք բացարձակապես մեզ որևէ օգուտ չեն տալիս: Թափեք դրանք՝ ազատելով ձեր աշխատավայրն ու բնակարանը։
- Տհաճ մարդիկ։
Եթե ձեր շրջապատում կան կեղծ մարդիկ, նախանձողներ, վատատեսներ ու փնթփնթացողներ, աշխատեք նրանցից հեռու մնալ։
- Այն գաղափարը, որ դուք ձեր անցյալի հետևանքն եք։
Շատ տարածված ծուղակ, որի մեջ մենք հայտնվում ենք, այն համոզմունքն է, որ մեզ բնորոշում է մեր անցյալը։ Դա սխալ գաղափար է, որը սահմանափակում է մեր կենսական հեռանկարը, քանի որ մենք սկսում ենք հավատալ այն բանին, որ մեր ապագան կարող է նման լինել միայն մեր անցյալին։
- Մենք՝ նշանակում է՝ մեր աշխատանքը։
Սա ժամանակակից կյանքի ծուղակներից է։ Ժամանակի հետ մենք սկսում ենք համարել, որ մեր անձը բնորոշվում է մեր ընտրած մասնագիտությամբ։ Արդյունքում՝ մենք մոռանում ենք մեր իսկական բնույթի մասին։
- Վատ սովորություններ։
Խոսքը գնում է վարքագծի շաբլոնային մոդելների մասին, որոնք խոչընդոտում են արդյունավետ գործունեությանը։ Դա կարող է լինել հեռուստացույցի առջև անցկացրած շուրջօրյա ժամանակը, շատակերությունը, թմրանյութային կախվածությունը, ծխելը և այլն։
- Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորությունը։
Հաճախ շրջապատող մարդկանց բառերն ու արարքները մեզ վրա չափազանց ուժգին ներգործություն են ունենում։ Երբ մենք ամեն ինչ սրտին մոտ ենք ընդունում, նյարդայնություն, նեղվածություն ու հուսահատություն ենք զգում։ Աշխատեք կյանքն ավելի օբյեկտիվ ընդունել, ինչը ձեր էմոցիոնալ վիճակը հավասարակշռության մեջ կպահի ու թույլ կտա առաջնային դարձնել այն բաները, որոնք իսկապես կարևոր են։
- Ժամացույցը։
Ժամանակը ձեր նեգատիվ մտահոգությունների աղբյուրներից է, ավելի ճիշտ՝ ոչ թե ժամանակը, այլ այն, թե մենք ինչպես ենք այն ընկալում։ Մենք մտածում ենք ժամանակի մասին, անգամ, երբ փորձում ենք զվարճանալ։ Մենք դառնում ենք նրա ստրուկը։ Այդ պատճառով էլ սովորեք ապրել առանց ժամացույցին նայելու։ Դա ձեզ ավելի ազատ կդարձնի։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը