Թոքաբորբը (պնևմոնիա) հղիության ընթացքում
Advertisement 1000 x 90

Թոքաբորբը (պնևմոնիա) հղիության ընթացքում

Պնևմոնիան սուր բորբոքային հիվանդություն է, բնորոշվում է թոքերի շնչառական բաժինների օջախային ախտահարմամբ։

Դասակարգումը

Առանձնացվում են պնևմոնիայի հետևյալ տեսակները՝

արտահիվանդանոցային պնևմոնիա (ձեռք բերած բուժհաստատությունից դուրս),

նոզոկոմիալային պնևմոնիա (հիվանդանոցի ներսում ձեռք բերած),

ասպիրացիոն պնևմոնիա,

իմունային հիվանդությունները սրող պնևմոնիա։

Առաջացումը

Պնևմոնիայի բնորոշ հարուցիչներն են՝ Streptococcus pneumoniae (30–50%), Haemofilus influenzae (10–20%), Staphylococcus aureus и Кlebsiella

pneumoniae (3–5%)։ Որոշակի նշանակություն ունեն ատիպիկ միկրոօրգանիզմները՝ Chlamidia pneumoniae, Mycoplasma pneumoniae, Legionella pneumophila։

Մուկովիսցիդոզով հիվանդների դեպքում հաճախ հայտնաբերվում է Pseudomonas aeruginosa։

Հղիության բարդությունների ախտածագումը

Միկրոօրգանիզմները կարող են ուղղակիորեն թունավոր ազդեցություն ունենալ պտղի վրա՝ առաջացնելով զարգացման արատներ կամ դառնալով մահվան պատճառ, հանգեցնել ընկերքի վարակման և հետագայում ընկերքային անբավարարության կամ պտղի ներարգանդային վարակման պատճառ դառնալ։
Կլինիկական պատկերը

Թոքաբորբի տիպիկ նշաններն են՝

տենդ,

հազ,

կրծքավանդակի ցավ,

ուժգին քրտնարտադրություն,

թուլություն, արագ հոգնելիություն։

Հղիության բարդությունները

Գեստացիայի բարդությունների շարքին են դասվում՝

պտղի անտենատալ մահ կամ զարգացման արատների առաջացում (հղիության առաջին եռամսյակում հիվանդանալու դեպքում),
հղիության ընդհատման վտանգ, ներարգանդային վարակում, ընկերքային անբավարարություն՝ շնչառական սուր հիվանդությունների և պտղի քրոնիկական հիպոքսիայի ձևավորմամբ։

Ախտորոշումը

Ախտորոշելիս բժիշկը հիմնվում է անամնեզի (մեծ ուշադրություն է դարձվում նախկինում տարած հիվանդություններին, որոնք կապված են շնչառական համակարգի հետ),

ֆիզիկական զննման, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների վրա։

Գործիքային հետազոտություններ

Կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել թոքային հյուսվածքի օջախային ինֆիլտրացիան։

Ֆիբրոբրոնխոսկոպիա է կատարվում տուբերկուլյոզի կասկածի կամ պրոդուկտիվ հազի բացակայության դեպքում։

ՈւՁՀ-ն թույլ է տալիս ախտորոշել զարգացման հնարավոր արատները, ներարգանդային վարակման նշանները և շնչառական սուր հիվանդությունները։

Այլ մասնագետների խորհրդատվություն

Թերապևտը մասնակցում է կասկածելի կամ հաստատված պնևմոնիա ունեցող հիվանդի հետ աշխատանքի բոլոր փուլերին։ Ֆտիզիատրի խորհրդատվության կարիք է լինում տուբերկուլյոզի կասկածի դեպքում, օնկոլոգի՝ նորագոյացության հայտնաբերման դեպքում, սրտաբանի խորհրդատվությունը թույլ է տալիս բացառել սրտանոթային խնդիրները։

Բուժումը

Պնևմոնիայի բուժումը պարտադիր է։ Կախված հիվանդի վիճակից և հղիության եռամսյակից՝ բժիշկն ընտրում է համապատասխան թերապիա։ Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք թույլատրելի է օգտագործել հղիության ընթացքում։ Բուժումը կատարվում է հիվանդանոցում։

Առաջին եռամսյակում՝ պաթոգենետիկական հակամանրէային, հակաբորբոքային, դեզինտոքսիկացիոն, իմունախթանիչ թերապիա հղիության ընդհատմամբ։

Երկրորդ և երրորդ եռամսյակում՝ հակաբիոտիկների օգտագործում՝ հաշվի առնելով պտղի վրա թողնելիք վնասակար ազդեցությունը։

Ծննդաբերության ժամկետի և մեթոդի ընտրությունը

Ծննդաբերության ընթացքում մանրակրկիտ անզգայացում է ցուցվում, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել ծննդաբերության անոմալիաները և արնահոսությունը։ Պնևմոնիա ունեցող հիվանդների դեպքում ծննդալուծումը հղի է շնչառական անբավարարության, արնահոսության, ինչպես նաև հետծննդաբերական թարախասեպտիկական բարդությունների առաջացման վտանգով։

Այդ հանգամանքով պայմանավորված՝ պետք է հնարավորինս երկարաձգել ժամկետը մինչև հիվանդը լիովին ապաքինվի։ Այդ հնարավորության բացակայության դեպքում ծնդաբերությունը կատարվում է բնական եղանակով։

Ծննդաբերությունն արագ ավարտելու անհրաժեշտության դեպքում կիրառում են վակուում- էքստրակցիա կամ մանկաբարձական աքցաններ։

sotskiy.am