Կվասը մարդկությանը հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Նրանում պարունակվող կաթնաթթուն և քացախաթթուն հագեցնում են ծարավը, խթանում մարսողությունը, լավացնում նյութափոխանակությունը և հանգստացնում նյարդային համակարգը։
Նրա բաղադրիչ ֆերմենտներն ստամոքսում և աղիներում նվազեցնում են հիվանդածին մանրէների քանակը, բարձրացնում են մկանների տոնուսը, հանգստացնում, ամրացնում անոթները և սրտամկանը։
Բացի այդ, կվասը պարունակում է նաև վիտամիններ, ամինաթթուներ և միկրոտարրեր, որոնք դրական ազդեցություն են գործում օրգանիզմի վրա ավիտամինոզի, ցինգայի, ատամների դյուրաբեկության և էմալի վնասման դեպքում։
Կվասի թթուները իմունամոդուլյատոր ֆունկցիա ունեն, օգնում են պայքարել հիպերտոնիայի և դիսբիոզի դեմ։ Կվասի ազդեցությունը համեմատելի է կեֆիրի և կումիսի հետ։
Նրանում պարունակվող վիտամին B-ն ամրացնում է մազերը և բնական փայլ հաղորդում։
PP և E վիտամինները առողջացնում են մաշկը, լավացնում գույնը, հարթեցնում փոքր կնճիռները։ Կվասը նաև մանրէասպան ազդեցությամբ է օժտված։ Նրա միջավայրում ոչնչանում են տիֆի, խոլերայի, սիբիրյան խոցի և այլ վարակների հարուցիչները։
Չնայած շաքարի պարունակությանը՝ կվասը դիետիկ ըմելիք է համարվում։ Ուտելուց առաջ կվաս խմելու դեպքում առաջնային քաղցը հագենում է, ինչի արդյունքում պակասում է նաև ուտելու ցանկությունը։
Վնասակար հատկությունները Խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի ցիրոզ, հիպոտոնիա և գաստրիտ ունեցող մարդկանց։ Հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, հոդատապ, երիկամների և միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց։ Խորհուրդ է տրվում չօգտագործել հղիության և կրծքով կերակրման ընթացքում։