7 մթերք, որոնք ավելի օգտակար են մուլտիվիտամիններից
Advertisement 1000 x 90

7 մթերք, որոնք ավելի օգտակար են մուլտիվիտամիններից

Առողջ սնվելու ոլորտի փորձագետները նշել են այն մթերքները, որոնք իրենց հատկություններով շատ ավելի օգտակար են անգամ մուլտիվիտամինային հավելումներից, տեղեկացնում է «Ակտուալնիե նովոստի»-ն։ https://actualnews.org/

Մարդիկ, ովքեր մտածում են առողջ սննդի մասին, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ջրիմուռներին։ Դրանք օրգանիզմն ապահովում են յոդով (դա հատկապես ակտուալ է նրանց համար, ովքեր վահանաձև գեղձի խնդիրներ ունեն), ինչպես նաև անհրաժեշտ այլ միկրոտարրերով։ Ամենաօգտակար ջրիմուռներն են ծովակաղամբը, նորին, կոմբուն և վակամեն։

Եվս մեկ շատ օգտակար մթերք է լյարդը, որը պարունակում է А վիտամին, ֆոլաթթու, վիտամին B12, երկաթ, պղինձ, ինչպես նաև կարևոր այլ նյութեր։ Իսկ որպեսզի լրացվի սելենի պաշարը (ևս մեկ կարևոր նյութ վահանաձև գեղձի համար), հարկավոր է օգտագործել բրազիլական ընկույզ։

Ոստրեները, կատարիկները և միդիաները հիանալի աղբյուր են կարևորագույն շատ վիտամինների և հանքանյութերի համար։ Փորձագետներն ասում են, որ օգտակար նյութերը, որոնք պարունակվում են կակղամորթներում, մարդու օրգանիզմի կողմից յուրացվում են շատ ավելի լավ, քան սինթետիկ վիտամինները։ Օրգանիզմի համար կարևոր մյուս մթերքներն են բուլղարական տաքդեղն ու ձողաձկան լյարդը։ Գումարած՝ մի մոռացեք կարտոֆիլի մասին, որը շատ ավելի է հարուստ օգտակար միացություններով, քան թվում է։

med.news.am