Հիմա շատերն են խոսում այն մասին, որ Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության տեսությունը դաշտի ընդհանուր տեսության մասնավոր դեպքն է: Այդ մասին անգամ գիտահանրամատչելի ֆիլմեր են ցուցադրվում:
Ֆունդամենտալ (հիմնարար) դաշտի տեսության հեղինակը Սթիվեն Հոքինգը չէ, ոչ:
Քչերը գիտեն այն հայի մասին, որը հեղինակել է այդ տեսությունը՝ «Հիմնարար դաշտի տեսությունը»: Հեղինակը՝ Հովհաննես Կարապետի Դավթյանն է: Լավ հիշեք այս անունը:
«Հիմնարար դաշտի տեսությունը» մեծարժեք աշխատությունում նա կարողացել է հիմնավորել տիեզերքի գրավիտացիոն և իներցիալ դաշտի հավասարումների տեսությունը, որի միայն մոտավոր կամ մասնավոր դեպքն են Ա. Էյնշտեյնի հանրահայտ հավասարումները:
Հովհաննես Դավթյանը ծնվել է 1911 թ. ապրիլի 15(28)-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղում:
Մահացել է 1990թ. դեկտեմբերի 28-ին Երևանում:
Նրա գիտական ձեռքբերումներից են՝
- Առաջինն է տվել գազային էլեկտրատարրերի տեսությունը:
- Ստեղծել է երկբևեռ էլեկտրավառելիքային և ալկալիբուֆերային կուտակիչների մարտկոցներ:
- Հայտնաբերել է իոնական բյուրեղների գերիոնական հաղորդականությունը և գերունակ կոնդեսատորների ստեղծման հնարավորությունը:
Նշենք նաև, որ նորանկախ Հայաստանի առաջին գիտական հրապարակումը՝ Հովհաննես Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսությունը» մենագրությունն է: Հեղինակը գիրքը սկսում է հետևյալ տողերով. «Հայրենիքիս: Խաչված և Հարություն առած իմ Հայաստանին»:
Այս բացառիկ աշխատության մասին բարձրաձայնելը, հեղինակային իրավունքի պատիվը պահելը մեծ գիտնականը փոխանցել է անկախ Հայաստանի գալիք, ուսյալ սերնդին:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը