
Քրքումն աշխարհի ամենաթանկ համեմունքն է, այն կարող է արդյունավետ լինել դեպրեսիայի ժամանակ՝ պարզել են Մերդոկի համալսարանի մասնագետները: Իհարկե, համեմունքը պետք է համադրել հակադեպրեսանտների հետ:
Xinhua-ի հաղորդմամբ՝ քրքրումը, որն աճեցվում է հիմնականում Իրանում, կարող է վաճառվել մեկ կգ համար գրեթե 3000 ԱՄՆ դոլարով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիայի ախտանիշներն ավելի քիչ արտահայտված են դառնում քրքում օգտագործող մարդկանց մոտ՝ ի տարբերություն նրանց, որոնք պլացեբո են կիրառում (41%՝ 21%-ի դիմաց):
Քրքում օգտագործող մարդկանց մոտ բարձր է նաև քնի որակը, նրանք ավելի նախաձեռնող, մոտիվացված են դառնում:
Իհարկե, ինքնին քրքումը՝ որպես սննդային հավելում, չի կարող բուժել դեպրեսիան՝ նշում են գիտնականները: