Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.
«Ատելության կուսակցությունը հայոց լեզու, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն առարկաների մասով օրենսդրական փոփոխության հետ կապված դիմադրության իմաստը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ: Առաջին հայացքից ամեն բան կարգին է. համալսարաններն ունեն ներքին ինքնավարություն, թող իրենք որոշեն՝ պարտադիր լինի, թե ոչ:
Այո՛, առաջին հայացքից ամեն բան կարգին է ու տրամաբանական, բայց խնդիրը շատ ավելի խորքային է: Ռեժիմը պետք է հասկանա, որ մարդկանց աչքերը բացվել են, մարդիկ, հատկապես՝ գիր ու գրականության հետ կապ ունեցող մարդիկ սկսել են հստակ գիտակցել՝ ով եք դուք և ինչի մասին եք, ինչ կենսագրություն ունեք և ինչ ճանապարհ եք անցել: Այստեղից էլ բխում է անվստահությունն ու կասկածը: Եվ սա դեռ ամենասկիզբն է…
Ռեժիմը չի հասկանում, որ չի կարող մի կողմից վարկաբեկել ու քրեական գործեր հարուցել արցախյան պատերազմի հերոսների վրա, տրանսվեստիտ մարմնավաճառներին բավարարել կաբինետներում, հետո պետբյուջեից սեռափոխման մասին ֆիլմ ֆինանսավորել, բանտից ազատ արձակել պետությունը ներքին ու արտաքին թշնամուց պաշտպանելու երդում տված ոստիկանների մարդասպաններին, ամբոխին հրահրել եկեղեցու և կաթողիկոսի դեմ, մյուս կողմից՝ ներկայանալ որպես ազգային արժեքների, ազգային ինքնության, եկեղեցու և լեզվի պահապան ու ջատագով: Մարդիկ ֆեյքը զգում են, մարդիկ տեսնում են, որ Ատելության կուսակցությունը ազգայինի ձևի մեջ է՝ 0 բովանդակությամբ, ուղղակի ազգայինի դեր են խաղում իշխանության աթոռներին հայտնվածները: Իսկ իրականում փորձում են թաքցնել իրենց անհասկանալի էությունն ու «լիբերաստական» մոտիվացիան: Մարդիկ սա նկատում են, նյարդայնանում են ու դիմադրում են:
Երբ ռեժիմը հասկանա, որ այս դիսոնանսի հետևանքն են կասկածն ու անվստահությունը, ինչպես նաև դրանից բխող դիմադրությունը, միգուցե և ինչ-որ բան ստացվի»: