Լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ ճապոնացիները բոլորից առաջ են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ ճապոնացիները բոլորից առաջ են

Ճապոնիան այլ է: Դժվար է այդ երկիրը, բնակիչներին, համեմատել մեկ այլ երկրի հետ:

Ի դեպ, արժե նշել, որ ճապոներեն լեզվում չկա ներկա ժամանակ: Կա անցյալ ժամանակ և ապառնի ժամանակ: Ընդ որում, ներկա ժամանակով խոսելիս, օգտվում են ապառնի ժամանակից: Մարդիկ ապրում են ապագայում, և վերջ:

Եվ ուրեմն, ապագայում ապրող Ճապոնիայում, որը շատերիս համար սահմանափակվում է սումո մարտաձևով, սակուրայով, անիմեով կամ սուշիով, շա՜տ այլ հետաքրքիր բաներ կան, որոնք հեշտացնում են առօրյան:

Ներկայացնում ենք լուսանկարներ, ևս մեկ անգամ փաստող՝ այդ մարդիկ ապագայում են, մեկ քայլ առաջ են:

Լուսանկարում պատկերված մետաղադրամը չի կողաշրջվում 250 կմ/ժ արագությամբ սլացող արագընթաց գնացքի մեջ: Այդքան սահուն է գնացքի ընթացքը:

Ծննդատան սնունդ:

Ճապոնիայի փողոցներում հանդիպող հորերի կափարիչներն ունեն այսպիսի տեսք:

Մաստակի տուփն ունի հատուկ թուղթ, նախատեսված ծամած մաստակի համար:

Լվացարանի և զուգարանակոնքի համատեղություն. ձեռքերը լվանալուց հետո, օգտագործված ջուրը հավաքվում է բաքի մեջ՝ զուգարանակոնքի համար:

Հատուկ նստարան զուգարանում, նորածինների համար:

Բոլորը կարգապահ են:

Հանրային զուգարաններն ունեն հատուկ էլեկտրոնային տախտակ, որտեղ նշվում են ազատ և զբաղված խցիկները:

Ֆուտբոլի երկրպագուներից շատերը խաղից հետո մնում և հավաքում են աղբը:

Եվս մեկ հետաքրքիր նորամուծություն. հատուկ հանրային էլեկտրոնային պահարան անձրևանոցների համար:

Անցորդները թեքել են գնացքի վագոնը, որ օգնեն կառամատույցի և վագոնի արանքում հայտնված ուղևորին:

Զուգարանակոնքին հարմարեցված կոճակներ: Նրանցից մեկը ջրի ձայն է արձակում, որ դրսում գտնվողները չլսեն, թե ինչ եք անում ներսում:

Ըմպելիքի թիթեղյա տարայի վրա Բրայլի տառատեսակով (կույրերի համար), գրած է տվյալ ըմպելիքի տեսակը:

Ճապոնիայում կան վերելակներ, որոնք նստարանով են: Արտակարգ իրադրության պայմաններում, այդ նստարանը կարող է ծառայել որպես զուգարանակոնք:

Դրենաժային ջրանցքները լի են ծածաններով:

kakao.im

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը