Մեղրն օգտակար է աչքերի համար
Advertisement 1000 x 90

Մեղրն օգտակար է աչքերի համար

Մասնագետների պնդմամբ` մեղրի ամենօրյա օգտագործումը  կարող է պաշտպանել աչքերը համակարգչի դիմաց աշխատելու վատ հետևանքներից: Եթե համակարգչի առջև ամբողջ օրն անցկացնելուց հետո ձեր աչքերը հոգնում են, կորցնում իրենց փայլը և կարմրում, ապա պետք է դիմել միջոցների:

Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս  արթնանալուց անմիջապես հետո, ատամները լվանալուց 10-15 րոպե առաջ, մեկ գդալ մեղր դնել բերանն ու դանդաղ ուտել: Լավ արդյունք ստանալու համար  նույնը պետք է կրկնել նաև քնելուց առաջ: Բժիշկների խոսքով՝ մեղրը շատ լավ օգնական է, քանի որ իր պարունակության մեջ մտնում է մի  քանի տարրերի կոմպլեքս, որն անհրաժեշտ է աչքի ցանցաթաղանթի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը