Վարսակը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև օգնում է պայքարել բորբոքումների դեմ, նվազեցնում է քաշը և լավացնում մարսողությունը: Գաղտնիքը վարսակի մեջ պարունակվող բջջանյութն է և հակաօքսիդանտները, պնդում են Սաուդյան Արաբիայից և Եգիպտոսից գիտնականները:
«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ վարսակի սերմերի հյութը լավացնում է հիպերլիպիդեմիայով (արյան մեջ ճարպերի բարձր մակարդակով) առնետների լիպիդային փոխանակությունը և վերականգնում է լյարդի նորմալ ֆունկցիան:
Արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման դեպքում հնարավոր է անոթների խցանում, կաթվածի կամ սրտի նոպայի զարգացում: Խոլեստերինով հարուստ սնունդի պատճառով լյարդում սկսվում է նաև ճարպի վտանգավոր կուտակում:
Գիտնականների խոսքով՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման դեղամիջոցները կարող են բացասական կողմնակի էֆեկտներ առաջացնել, ինչը չես ասի վարսակի հյութի դեպքում:
Կենդանիների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ հյութը զգալիորեն նվազեցրել է արյան մեջ լիպիդների մակարդակը և կարգավորել լյարդի ֆունկցիան: Դա հաստատվել է արյան և լյարդի հյուսվածքների նմուշների անալիզով: Սրանից ելնելով՝ գիտնականները հայտարարում են, որ հյութը միանգամայն համեմատելի է շուկայում ներկայացված դեղերի հետ: